Ռուսաստանը փորձում է վերափոխել բանակը՝ նոր խոշոր պատերազմների վարման համար.ISW

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է 2023-2026 թվականների ընթացքում «լայնածավալ ռազմական բարեփոխումների» մասին, հավանաբար, Ուկրաինայում երկարատև պատերազմի նախապատրաստվելու տրամաբանությամբ, այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ ISW-ի հերթական զեկլույցին։

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը կվերականգնի Մոսկվայի և Լենինգրադի ռազմական օկրուգները, Կարելիայում նոր բանակային կորպուս կստեղծի, Ուկրաինայի օկուպացված տարածքներում զորքերի նոր ինքնաբավ խմբավորումներ և 12 նոր շարժական դիվիզիաներ կհիմնի։

Ըստ ինստիտուտի՝ այս և այլ փոփոխությունները ցույց են տալիս Ռուսաստանի մտադրությունը բարեփոխել ռուսական զինված ուժերը լայնածավալ պատերազմի պատրաստ լինելու և ոչ միայն՝ Ուկրաինայի դեմ ներկայիս պատերազմի համար։  Ռուսաստանը կարող է նոր դիվիզիաներ ձևավորել, սակայն պարզ չէ՝ կարո՞ղ է դրանք հասցնել դոկտրինային թվաքանակին շարունակվող պատերազմի պայմաններում։ Ինստիտուտը հիշեցնում է, որ Շոյգուն ավելի վաղ էլ էր հայտարարություններ արել ռուսական ռազմական բարեփոխումների մասին, բայց դրանք այդպես էլ չէին իրականացել։

Էմմա Չոբանյան