Բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեություն․ Քաղաքաշինության կոմիտե

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեություն. Ազգային ժողովը հունվարի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Հունվարի 16-ին նախագծի անհրաժեշտությունը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ բնակարանային ֆոնդի սեփականաշորհումից և կառավարման մարմինների ձևավորումից ի վեր բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասով գիտելիքի, փորձառության և այլ պահանջներ սահմանված չեն: Մինչդեռ իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության պարագայում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացմանը:

Խնդրի լուծման նպատակով ընդունված օրենքով բազմաբնակարան շենքի կառավարումը կդրվի մասնագիտական հենքի վրա: Օրենքով ՀՀ կառավարության համար նախատեսվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա 2022-2024թթ. ընթացքում կառավարությունը կսահմանի բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգերը: Բացի այդ, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան կմշակվեն և կկազմակերպվեն դասընթացներ:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականից:

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 3 եղանակով՝ համատիրություն, լիազորագրային կառավարում և հավատարմագրային կառավարում: Իսկ ձևավորված կառավարման մարմիններ չունեցող շենքերի կառավարումը, օրենքի համաձայն, պետք է իրականացնի համայնքը: