Շատ բան ենք տեսել, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել․ ընդդիմադիրներն այցելել են առաջնագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է։

«Աչքովս ընկավ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արած մի հայտարարություն, թե դիրքերը որակապես փոխվել են ու նաև տվել ենք հնարավորություն ընդդիմադի գործընկերներին հնարավորություն տեսնելու և առնչվելու, բայց տեսնելուց հետո էլ իրենք շատ սակավախոս են ու ասում են, որ Նոր Տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում»,- այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ Ամանորից առաջ իրենց խմբակցության պատգամավորներն առաջնագիծ են գնացել, որտեղ շատ բան են տեսել, ինչի համար էլ քչախոս են․ «Ամանորից առաջ, այո, առաջնագծում ենք եղել` Տավուշից մինչև Կապան։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Աչքերում կրակով զինվորների ենք տեսել, ինչպես նաև, հրամանատարի, որը, ցավոք, նոր դիրք էր կառուցում։ Տեսել ենք դժվար քայլող, բայց ազատամարտիկի ոգին պահող կամավորի։ Սակայն նաև տեսել ենք շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել»։
Նրա խոսքով` ոչ թե լավ բան ասելու մեջ են քչախոս, այլ սիրում են սեփական երկիրը․ «ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատերի պես, երբ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը երկիր խառնելու, բանակին հեղինակազրկելու միջոց էին դարձրել»։
Մանուկյանը հավելեց, որ պաշտպանության նախարարին գրավոր ներկայացնելու են այն ամենը, ինչ տեսել են․ «Պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղղարկելու այն խայտառակությունը, Կապանում նախկին հրամանատարի չարածից, բազմաթիվ թերությունների, որի ականատեսն ենք»։
«Քոչարյան Անդրանիկը թող հետևի, որ հունվար 28-ին հայոց Զինված ուժերի կազմավորման օրը նշեն, ոչ թե  ինչպես արեցին անցած տարի, երբ բանակի կազմավորման 30-ամյակը կորոնայով պայմանավորված լղոզեցին, մի լավ խոսք էլ չասեցին»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։