«Բա որ համերաշխ չէինք, նախարարական, մարզպետների պորտֆելները ինչի՞ ձեզ տվեցինք»․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ձեր մեղադրանքների մեջ մի բան չկա, որ փաստերի վրա հիմնված լինի, մի բան չկա, որի տակ զզվելի սուտ չլինի։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի քննադատական ելույթին։

«ՀՀ-ում որոշ մարդիկ ցանկանում են մեր պետությունը դարձնել ծուռ հայելիների թագավորություն։
Ընդդիմադիր պատգամավորը, որը եղել է իշխանություն, մեզ մեղադրում է բուհերի քաղաքականացվածության մեջ և որպես փաստ ներկայացնում է բուհերի հոգաբարձուների խորհուրդներում քաղաքական գործիչների ներկայացվածությունը։

Բոլոր ուսանողներն էլ կփաստեն, որ չի եղել ՔՊ-ական որևէ գործիչ, որը կգնար, բուհերից ուսանողներին կհավաքեր կտաներ ինչ-որ միտինգի։ Չի եղել մեկը, ով ասել է՝ բոլոր ուսխորհրդականները պետք է դառնան ՔՊ-ական․․․» ,- նշեց Ալեքսանյանը։

«Եթե ռեպրեսիվ մահակ է գործում, ինչպե՞ս է ԵՊՀ դեկաններից մեկը ընդդիմության ցուցակով առաջադրվում պատգամավոր, առաջ գիտխորհրդի ժամանակ քացու տակ կգցեին ու կտշեին։

Համերաշխության մասին քամահրանքով եք խոսում, բա որ համերաշխ չէինք, նախարարական, մարզպետների պորտֆելները հեղափոխությունից հետո ինչի՞ ձեզ տվեցինք»,- դիմելով ՀՅԴ-ական պատգամավորներին՝ նշեց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։