«Բրյուսով» ձախողված օպերացիան թանկ նստեց․ ընդդիմադիր պատգամավորը մեղադրեց իշխանություններին բուհերը քաղաքականացնելու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ժողովրդավարության, սիրո, արդարության և օրենքի երկիր ստեղծելու քաղաքական մեծամասնության փուչիկներն օճառի պղպջակի արագությամբ պայթեցին»,- Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

««Մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթները. բուհերի ուսանողները չպետք է վիզ ծռեն կուսակցությունների առաջ, բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն չպետք է ունենան, որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի»: Սրանք մինչև 2018-ի փաշինյանական հայտարարություններն են:

Իսկ իրականությունը բոլորովին այլ է։

ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, Պոլիտեխնիկինը՝ Տիգրան Ավինյանը, Բրյուսովում մինչև վերջերս փոխվարչապետ Հ. Մաթևոսյանն էր: Բայց, ուշադրություն. «Նրանք գնացել են այնտեղ, ոչ թե ՔՊ-ացնելու, այլ գնացել են, որ բուհերը պաշտպանեն կուսակցականացումից»,- ասում է ՔՊ առաջնորդը: Իհարկե, Մոլիերն ու Պարոնյանը կնախանձեին մտքի այսպիսի սլացքին, բայց սա գրականություն չէ, սա մեր ամենօրա կյանքն է՝ ստի ու երեսպաշտության մեջ թաղված իրականությունը»,- նշեց պատգամավորը:

Գալստյանի խոսքով՝ բնական է, որ այս շղթայից չպիտի վրիպեր Բրյուսովը։ «Հակառակ ընտրությանը նախորդած ռեպրեսիվ գործիքներին, դեկտեմբերի 9-ին հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ Բրյուսովի ռեկտորի պաշտոնում ընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն: Նիստն անցել է սահմանված կարգով՝ քվեարկության արդյունքները ստորագրել և հաստատել են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները՝ ներառյալ նախագահող, ՀՀ ԿԳՄՍ ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը: Սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթևոսյանը մինչև օրս չի ստորագրում արձանագրությունը, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու օրինական փաստի հետ: Դեկտեմբերի 30-ին հանկարծ միահամուռ հրաժարական են ներկայացնում հոգաբարձուների խորհրդի իշխանական ներկայացուցիչները»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

««Բրյուսով» ձախողված օպերացիան թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, Վ․ Դումանյանի և փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի վրա. ընտրությունից անմիջապես հետո, նրանք աշխատանքից ազատվեցին։ Ժանրի կանոններով, նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, այսպես կոչված կեղծիքների և խուլիգանության դեպքի առթիվ,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ առանձնապես զարմացած չէ։

«Թավշով իշխանության եկած, բայց իրականում ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշեսկուները կնախանձեին։ Կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով, հեռուտաընկերություններ պահել, կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանական մահակի ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասանալի խառնարան ստանալով»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը քաղաքական գործիչը՝ հավելելով․ «Պետության զավթումն էլ ինչպե՞ս է լինում․ այսպես՝ քայլ առ քայ, վրեժխնդիր ու ճղճիմ, պետական մտածողությունը թաղելով, իսկ արդեն տևական ժամանակ Հայաստանի 180քառ կմ տարածք զավթել է թշնամին, իսկ Արցախն արդեն 37 օր շրջափակման մեջ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։