«Ի՞նչ գործ ունի «նապաստակ փարթիում» Ձեր նման լուրջ քաղաքական գործիչը». Ալեն Սիմոնյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը չի մասնակցելու:

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «քաղաքական աբսուրդ» որակեց ԱԺ-ում ընդդիմադիրների քվեարկության ձևը։

Ռուբինյանն ընդգծեց, որ եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, այդ թվում ոչ այնքան մեծ քաղաքական բեռ ունեցող նախագծերին, ինքը կարող է ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որպեսզի տեխնիկական պահանջը կատարի և չզրկվի աշխատավարձերից և կարծիք հայտնեց, որ ընդդիմությունն իրեն տրված մանդատը չի իրականացնում:
Վարման կարգով ելույթ ունենալով՝ Ռուբինյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արթուր Խաչատրյանին․ «Պետք չէ նյարդայնանալ կամ սրտնեղել իմ ասածներից, ես շատ պարզ բան եմ ասում։ Դուք շարունակաբար, գրեթե մեխանիկորեն, գրեթե բոլոր նախագծերին քվեարկում եք ձեռնպահ, ընդ որում` առանց հիմնավորելու ձեր քվեարկության պատճառը։

Ես կարծում եմ, որ քաղաքացիները` այդ թվում ձեզ ընտրած, բայց ոչ միայն ձեզ ընտրած, որոնցից մեկն եմ ես, իրավունք ունեն իմանալու՝ ի վերջո ձեր դիրքորոշումները որո՞նք են։ Այլ բան, որ գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում և ընդհանրապես, բայց դա այլ հարց է»։

«Պարո՛ն Ռուբինյան, չգիտեմ ինչից եք նեղվել,- արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը,- գուցե ինչ-որ զարգացումներ են եղել, շատ եք նեղվել, բայց մի դիրքորոշում հստակ կա՝ Կառավարության կողմից ԱԺ բերվում են հազար ու մի տեսակ ոչ էական, ամեն շաբաթ փոփոխվող օրենքների նախագծեր, որոնք էական որևէ բան չեն փոխում մեր երկրում։
Իսկ դիրքորոշման առումով մի բան հստակ գիտենք՝ այս կառավարությունը անելիք չունի մեր երկրում, այս մի բանը հստակ գիտենք։ Հստակ ցուցանել ենք, որ այս կամ այն նախագիծը վտանգավոր է, այս կառուցվածքային փոփոխությունը վտանգավոր է, դրա մասին հստակ ասել ենք։ Հետո ժամանակը գալու է մեր դիրքորոշումներին հակառակ ձեր կողմ քվեարկելու համար զղջալու եք»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս արձագանքեց Ռուբեն Ռուբինյանին՝ նշելով․ «Մենք դիրքորոշում ենք հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք, ոնց որ թե, չեք համարձակվում ասել ոչ մեկդ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Երբ որ դրա դիրքորոշումը կասեք, ձեր «սնդիկ փարթիների» մասին դիրքորոշումը կլսեք: Երկրորդը՝ ես ներողություն եմ խնդրում Արցախի այն քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով ու բլոկադայի պայմաններում ստիպված են նայել էս «նապաստակ նկարոցին։

Իսկ ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, դուք ձեր սեփական կուսակցության վարչության ընտրության ժամանակվա ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք»։

Ընդդիմադիր պատգամավորների խոսքին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Նախևառաջ՝ ի՞նչն է խանգարում, որ դուք, պարո՛ն Մանուկյան, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, երկրորդ՝ ոչ միայն կառավարության կողմից ներկայացված նախագծեր էին բերվել, նաև հիշեցնեմ, որ կառավարությունը ՀՀ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունն է, և ես չեմ հասկանում ի՞նչ գործ ունի «նապաստակ փարթիին» ձեր նման լուրջ քաղաքական գործիչը»:

Մանրամասները՝ տեսանյութում։