«Ուղղակի քվեարկում եք, որ չզրկվե՞ք աշխատավարձերից». ՔՊ-ականները հետաքրքրվեցին՝ ինչու է ընդդիմությունը ձեռնպահ քվեարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեմ մասնակցի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ։

«Որպես կանոն կիսատ-պռատ, չմշակված կամ Հայաստանի առաջնային օրակարգերից դուրս նախագծեր են բերվում․․․ Ինչ վերաբերում է փակ քվեարկություններին չմասնակցելուն, ապա դա այն պատճառով է, որ դուք ապալեգիտիմացրել եք փակ քվեարկության արդյունքները և պրոցեսը, ամենաթարմ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է,- պարզաբանեց Մինասյանը։

«Ով 30 տարի ընտրությունները կեղծի, ով մեղադրի ապալեգիտիմացնելու մեջ․ դա այլ հարց է»,- արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Վերջին չորս-հինգ նախագծերին, որ մենք այստեղ քվեարկում ենք, ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել։ Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի՝ ծանրութեթև անեն եկող նախագծերն ու քվեարկեն կողմ, դեմ կամ ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ», – ԱԺ-ում հայտարարեց Ռուբինյանը։

Նա ընդգծեց, որ եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, ինքը կարող է ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որպեսզի չզրկվի աշխատավարձից։

«Սա քաղաքական աբսուրդ է», – ընդգծեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։