Ամփոփվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022թ. կատարողականի քննարկումը

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը. տեղեկացնում են ՀՀվարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Մտքերի փոխանակության ձևաչափով շարունակվել են ԿԳՄՍ բարեփոխումների վերաբերյալ զեկուցումները: Քննարկման առարկա են դարձել սպորտի և ֆիզիկական կուլտուրայի, գրահրատարակչության և գրադարանային քաղաքականության, մշակութային և գեղարվեստական կրթության, հուշարձանների պահպանության, մշակութային հաստատությունների կառավարման ոլորտների բարեփոխումները:

Վարչապետը, անդրադառնալով սպորտի բնագավառին, հանձնարարել է պատշաճ կազմակերպել «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստումը՝ կարևորելով ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզական ֆեդերացիաների միջև համագործակցությունը: Պետական ծրագրերի ծախսարդյունավետությունը բարձրացնելու համատեքստում Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ոլորտում կատարվող ներդրումների գույքագրումն ու մարզական կառույցների գործունեության հաշվետվողականության ապահովումը: Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է դիտարկել ներդրումային ծրագրերում սպորտային կրթության բաղադրիչի ներառման հարցը՝ հատկապես մարզերի դպրոցներում, ինչպես նաև 2023թ. Հայաստանում անցկացվելիք միջազգային սպորտային մրցաշարերի նախապատրաստման գործում ներգրավվել Զբոսաշրջության կոմիտեին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գրահրատարակչական և գրադարանային պետական քաղաքականությանը և առաջարկել ներկայացնել գործող մեխանիզմների լավարկման տարբերակներ՝ ներառելով թվայնացումը: Վարչապետը հանձնարարել է մշակել կառավարման այնպիսի մոդել, որը կխթանի գրահրատարակչություն-գրադարաններ-կրթամշակութային կյանքի աշխուժացումը հանրապետությունում, այդ թվում դիտարկելով պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքի կիրառումը:

Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մշակութային և կրթական բովանդակության կարևորության վրա, որոնք ձևավորում են ազգի մշակութային ինքնությունը և հանձնարարել մշակույթի ոլորտի ռազմավարության մեջ մանրակրկտորեն արտացոլել ազգագրության ոլորտի ուսումնասիրությունները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակութային պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի մարդուն ամենօրյա կտրվածքով մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն, համապատասխան միջավայրի ձևավորմանը, և պետք է իրականացվեն հենց այս տրամաբանությամբ ծրագրեր:

Վարչապետը հանձնարարել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման միջոցառումների շրջանակում իրականացնել ոչ միայն վերականգնման, այլև զարգացման ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մշակութային կազմակերպությունների կառավարման համակարգի արդիականացումը և, մասնավորապես, ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը: