ԵՄ երկրները 2022թ․ հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից գազի գնման համար շուրջ 10 միլիարդ եվրո են ծախսել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ անդամ երկրներն Ադրբեջանից Տրանսադրիատիկ գազատարով՝ TAP-ով  մատակարարվող գազի գնման համար 2022 թվականի երրորդ եռամսյակում վճարել են 4,7 մլրդ եվրո, գրում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը։

Միաժամանակ, հաղորդվում է, որ 2022-ի առաջին եռամսյակում ԵՄ անդամները 2,1 մլրդ եվրո են վճարել ադրբեջանական գազի համար, իսկ երկրորդ եռամսյակում՝ 2,8 մլրդ։ Այսպիսով, ԵՄ երկրների ծախսերն Ադրբեջանի գազի գնման համար, երկրորդ եռամսյակի համեմատ, աճել են 67,9 տոկոսով, իսկ առաջինի հետ համեմատ՝ 2,2 անգամ։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներն Ադրբեջանից 9,6 մլրդ եվրոյի գազ են գնել։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ադրբեջանական գազի գինը Իտալիայի և Հունաստանի համար 2022 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին կազմել է 165,86 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար, Բուլղարիայի համար՝ 146,76 եվրո։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտնել էր, որ 2022 թվականին Ադրբեջանն ավելացրել է գազի մատակարարումները մինչև 22,3 մլրդ խորանարդ մետր, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ։

Էմմա Չոբանյան