Լիքը մարդ ունեք, որ չգիտեմ՝ ինչով են զբաղված․ դժվա՞ր է՝ ձեր անձնակազմին հավաքեք, ասեք՝ ինչ պետք է անեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Գարիկ Սարգսյանը, դերասանական տաղանով, Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի վարչական շրջանների կողմից քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման  վարչություն է ներկայացվել թվով 483 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում Արաբկիր վարչական շրջանի կողմից 83, Կենտրոն վարչական շրջանի կողմից՝ 57, Նոր Նորք վարչական շրջանի կողմից՝ 120 և Շենգավիթ վարչական շրջանի կողմից՝ 223 գործ:  Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը: 

«Երկու վարչական շրջան՝ Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն, գրավոր ներկայացրել են, որ չունեն այլևս պարտավորություն: Ավանը բանավոր է ասել, որ ավարտել են»,- նշեց Ջհանգիրյանը: 

 

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե մնացած 5 վարչական շրջաններն ինչ փուլում են, որին ի պատասխան վարչական ղեկավարները նշեցին, որ տեղյակ չեն, կշտեն, կտեղեկացնեն: 

«Ժողովուրդ ջան, ամեն մեկիդ էս հարցը 5 անգամ տվել եմ, ամեն մեկիդ մեկ հանձնարարական է  օրվա ընթացքում: Ձեր ենթակայության տակ է եկամուտների հաշվառումը և լիքը մարդ ունեք, որ չգիտեմ՝ ինչով են զբաղված: Դժվա՞ր է էստեղից դուրս գաք, ձեր անձնակազմին հավաքեք, ասեք ինչ պետք է անեն»,- նշեց քաղաքապետը: 

Մանրամասները՝ տեսանյութում։