Գաղտնի փաստաթղթերն ու ԱՄՆ-ի նախկին ու ներկա նախագահները․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անհարմար իրավիճակ ստեղծվեց Սպիտակ տան համար այն բանից հետո, երբ նոյեմբեր ամսին լուրեր տարածվեցին այն մասին, որ գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել նախագահ Ջո Բայդենի աշխատասենյակում, երբ որպես երկրի փոխնախագահ ծառայելուց հետո աշխատանքի էր անցել վերլուծական կենտրոններից մեկում: Սպիտակ տունն այսօր տեղեկացնում է, որ հավելյալ փաստաթղթեր են հայտնաբերվել նաեւ Դելավերում գտնվող նրա տանը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Բայդենն այս առնչությամբ ասել է, որ ինքը լրջորեն է վերաբերվում գաղտնի փաստաթղթերին: «Մենք լիովին համագործակցում ենք Արդարադատության նախարարության հետ»,-ասել է նա:

Իսկ Հանրապետական կուսակցության առաջնորդներն առիթը բաց չեն թողնում պախարակելու դեմոկրատներին, որոնք, ինչպես նրանք են ասում, «ջանք չեն խնայել իր տանը գաղտնի փաստաթղթեր ունենալու պատճառով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «հետևից ընկնելու» համար:

Ներկայացուցիչների պալատի նորընտիր հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթին նախագահ Բայդենի մասին ասել է. «Ահա մի անհատ, որը տարբեր պաշտոններ է զբաղեցնում ավելի քան 40 տարի, որը «60 րոպե» ծրագրում իր խորը մտահոգությունն էր հայտնում Թրափի մոտ հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ, եւ որը, պարզվում է, ինքն է ունեցել նման փաստաթղթեր, այն էլ տարբեր տեղերում»:

Այժմ հատուկ հետաքննիչն ուսումնասիրում է, թե արդյոք Թրամփը քրեական հանցագործություն է կատարել գաղտնի նյութերը չվերադարձնելու պատճառով, հատկապես Ազգային արխիվի բազմիցս պահանջներից և Արդարադատության դեպարտամենտից ստացված կանչից հետո:

Գլխավոր դատախազ Մերրիք Գարլանդն ասել է, որ Արդարադատության նախարարությունը նաև հատուկ խորհրդական է նշանակում՝ Բայդենի գրասենյակներում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը հետաքննելու համար:

Ըստ ԱՄՆ-ում գործող օրենսդրության, նախագահության ժամկետներն ավարտելուց հետո գաղտնի բոլոր փաստաթղթերը, բացի Ազգային արխիվ ուղարկվելուց, չեն կարող պահվել որեւէ այլ տեղ: