Արարատ Խանդոյանի և ՀՀ կառավարության հաշտեցման հիմքով ՄԻԵԴ-ը հայցը կարճել է. Հայաստանը կփոխհատուցի 4150 եվրո

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը որոշել է հանել գործերի ցանկից՝ կողմերի բարեկամական հաշտեցման հիմքով։

Դիմումատուն «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի եղբայրն է՝ Արարատ Խանդոյանը, որի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը ստրասբուրգյան դատարան ներկայացված բողոքում նշել էր, որ ՀՀ ներպետական ատյանները խախտել են իր պաշտպանյալի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ կալանավորման համար համապատասխան և բավարար պատճառների բացակայության մասին։

«2017 թվականին, երբ Արարատ Խանդոյանը գտնվում էր ապօրինի կալանքկ տակ, ես մի քանի միջնորդություն էի ներկայացրել դատարան՝ խափանման միջոցի փոփոխման մասով, միջնորդել էի նաև կիրառել գրավ և ազատ արձակել նրան։

Դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նմանօրինակ բոլոր միջնորդություններս մերժել էր, վերաքննիչ բողոքներս ևս ապարդյուն էին, ուստի այլ տարբերակ չէր մնացել, քանի Եվրոպական դատարան դիմելը»,-FactorTV-ի հետ զրույցում ասաց Ղարագյոզյանը։

Արարատ Խանդոյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2016 թվականի հուլիսին՝ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին։ Ըստ մեղադրանքի` Խորենացի փողոցում, ի պաշտպանություն զինված խմբի անդամների, կազմակերպված հավաքի մասնակից Խանդոյանը բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը.

«Արարատ Խանդոյանին առանց հիմնավորումների կալանավորել և պահում էին ապօրինի կալանքի տակ։ Երբ անձին կալանավորում են, պետք է հիմանավորվի կասկածը, և ապացուցվի, որ անձը կատարել է հանցագործություն, այնինչ այս դեպքով որևէ հիմք չկար։ Խախտվել էր Արարատ Խանդոյանի անձնական անձեռնմխելիության իրավունքը»,- նշում է փաստաբանը։

Վեց տարվա քննության ընթացքում ՄԻԵԴ-ը ստացել է կողմերի ստորագրած բարեկամական կարգավորման հայտարարությունները, որոնց համաձայն՝ դիմումատուն համաձայնել է հրաժարվել Հայաստանի դեմ հայցադիմումի վերաբերյալ հետագա ցանկացած հայցից: Փոխարենը, ՀՀ-ն պարտավորվել է 4150 եվրո փոխհատուցել Խանդոյանին և նրա ներկայացուցչին։

«Դատարանն ի գիտություն է ընդունում կողմերի միջև ձեռք բերված բարեկամական կարգավորումը:

Համոզված է, որ կարգավորումը հիմնված է մարդու իրավունքների հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և նրա արձանագրություններով, ուստի որևէ պատճառ չի գտնում հիմնավորելու դիմումի շարունակական քննությունը: Այս պատճառներով Դատարանը միաձայն որոշում է հայցը հանել իր գործերի ցանկից»,- նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ։

Նշենք, որ մոտ 1 տարի դատաքննությունից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այս գործով Արարատ Խանդոյանին դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման։

Ռոզա Վարդանյան