Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Սոլեդարի գրավման մասին․ Ուկրաինան պնդում է, որ մարտերը շարունակվում են

Լուրեր

09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սոլեդարը գրավելու մասին։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ստորաբաժանումները Սոլեդարը գրավել են հունվարի 12-ի երեկոյան։ Նրա խոսքով՝ սա թույլ է տալիս կտրել Բախմուտում ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները, «այնուհետև արգելափակել ու կաթսայի մեջ մտցնել այնտեղ մնացած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկու օր առաջ Սոլեդարի գրավման մասին հայտարարեց նաև «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը, որի վարձկաններն ակտիվորեն մասնակցում են այս ուղղությամբ մարտերին։ Սակայն նրա խոսքերը չհաստատեցին ո՛չ ուկրաինացի, ո՛չ էլ ռուս զինվորականները։

Ուկրաինական կողմը մինչ այժմ հերքում է Սոլեդարի կորուստը։

«Մարտերը շարունակվում են բուն քաղաքում, տեղեկատվությունը, որ ուկրաինական ուժերը լքել են Սոլեդարը, չեն համապատասխանում իրականությանը, այնտեղ մարտեր են ընթանում»,- BBC-ին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի արևելյան խմբի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին:

«Մենք մանրամասների մասին չենք խոսում, որպեսզի չբացահայտենք մեր մարտիկների մարտավարական դիրքը: Հակառակորդի ուժերը գերակշռում են, քանի որ նրանք առավելագույն ուժեր են ուղարկել այս ուղղությամբ: Բայց մեր ուժերը դեռևս կռվում են հենց քաղաքում»,- հավելել է նա:

Տաթև Ֆռանգյան