Բաքուն թամբել է նավթի ալիքը. ադրբեջանական նավթը ռուսականից երկու անգամ ավելի թանկ է վաճառվում

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

Azeri Light ապրանքանիշի ադրբեջանական նավթի գինը CIF պայմաններով իտալական «Ավգուստա» նավահանգստում անցած հինգշաբթի աճել է 3,11 դոլարով՝ նախորդ ցուցանիշի համեմատ, և կազմել է 90,63 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է EADaily-ն։

Թուրքական «Ջեյհան» նավահանգստում FOB պայմաններով Azeri Light-ի գինն աճել է 3,02 դոլարով՝ հասնելով 88,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Նովոռոսիյսկի սևծովյան նավահանգստից Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով վաճառվող ռուսական Urals տեսակի նավթի արժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է մեկ բարելի դիմաց 2,37 դոլարով՝ կազմելով 44,7 դոլար։

Այսպիսով, սև ոսկու ադրբեջանական տեսակը ներկայում ավելի քան երկու անգամ թանկ է ռուսականից, ինչն ակնհայտորեն պայմանավորված է Ռուսաստանից ծովով նավթի մատակարարումների եվրոպական արգելքի և դրա համար սահմանված գնային վերին շեմի ազդեցությամբ։

Հյուսիսային ծովից արդյունահանվող էտալոնային Brent տեսակի նավթի 1 բարելի գինը հունվարի 12-ին աճել է 2,39 դոլարով՝ հասնելով 82,83 դոլարի։

Տաթև Ֆռանգյան