ԱՄՀ-ն չի նախատեսում ևս մեկ անգամ նվազեցնել 2023 թվականի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային տնտեսության դժվարին շրջանը շարունակվում է, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի նախատեսում ևս մեկ անգամ նվազեցնել 2023 թվականի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը, որը ներկայում կազմում է 2,7 տոկոս։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ 2023 թվականը ևս մեկ ծանր տարի է լինելու համաշխարհային տնտեսության համար, և գնաճը հնարավոր չի լինի հաղթահարել, սակայն, եթե չնախատեսված իրադարձություններ չլինեն, կանխատեսումները վատթարացնելու կարիք չի լինի։

ԱՄՀ ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս աշխարհն ավելի հակված է ճգնաժամերի, և համաշխարհային հանրությունը պետք է պատրաստ լինի ամենաանսպասելի ռիսկերին, մասնավորապես՝ կլիմայական աղետներին, հզոր կիբերհարձակումներին կամ Ռուսաստանի պատերազմի սրմանն Ուկրաինայում, օրինակ՝ կապված միջուկային զենքի հնարավոր կիրառման հետ։

Տաթև Ֆռանգյան