«Պետք է առաջ գնանք բոլոր խնդիրների լուծման ճանապարհով». Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան

Լուրեր

30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը և տեղակալը շրջել են գրադարանի տարածքում, ծանոթացել կառույցի շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, գրադարանային ծառայություններին: Նախարարին ներկայացվել են գրադարանում կատարվող թվայնացման աշխատանքները, գրապահոցային պահպանության, ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահների պայմանները:

«Ակնհայտ է, որ հսկայական աշխատանք է արվել, սակայն անելիքները դեռ շատ են: Պետք է հասկանանք՝ ամբողջական բարեփոխումների համար ինչ ռեսուրսի կարիք կա և առաջ գնանք բոլոր խնդիրների լուծման ճանապարհով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Զեկուցվել է, որ Ազգային գրադարանում այժմ իրականացվում են ջեռուցման համակարգի նորոգման աշխատանքներ: Ընթացքի մեջ է քարտերի նույնականացման գործընթացը՝ համահունչ նոր տեխնոլոգիական պահանջներին: Ըստ նախորդ տարվա վիճակագրության՝ էլեկտրոնային եղանակով գրականության պատվեր կատարել է ընթերցողների շուրջ 25 տոկոսը, ինչը դրական ցուցանիշ է:

Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են նաև առաջիկա անելիքներն ու խնդիրները, ինչպես նաև քննարկվել են խնդիրներին ամբողջական լուծում տալու հնարավորությունները: