Չի կարելի թույլ տալ Պուտինին շունչ քաշել, Ուկրաինային զենքի մատակարարումները պետք է շտապ ավելացնել. Քոնդոլիզա Ռայս

Լուրեր

17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
Բոլորը

The Washington Post-ը հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի և Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսի բաց նամակը, որում նախկին պետական գործիչները ԱՄՆ ներկայիս իշխանություններին կոչ են անում Ուկրաինային ավելի արդյունավետ ռազմական օգնություն ցուցաբերել և դա անել անմիջապես։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ անձնական ծանոթությանը, հեղինակները պնդում են, որ ՌԴ գերագույն հրամանատարը միտումնավոր փորձում է երկարացնել Ուկրաինայում զինված հակամարտությունը՝ ուկրաինական զորքերը թուլացնելու և Կիևին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվող հզոր աջակցությունը սպառելու համար։ Սա նշանակում է, որ ուկրաինացի ժողովրդին օգնության ցանկացած ուշացում և հապաղում ձեռնտու է Մոսկվային:

«Անխոս, քանի դեռ պատերազմը շարունակվում է, ռուսական տնտեսությունն անկում է ապրելու, և ռուս ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ է կրելու: Բայց ռուսները շատ ավելի վատ ժամանակներ են ապրել»,- գրում են բաց նամակի հեղինակները։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի կոորդինատների համակարգում ռուսական զորքերի պարտությունն Ուկրաինայում անհնար է և անընդունելի, հետևաբար, նա պատրաստ է սպասել՝ ժամանակ շահելու համար։ Հայտարարելով ուկրաինական չորս շրջանների բռնակցման մասին՝ Մոսկվան ամեն ինչ կանի, որ գոնե գրավված դիրքերը պահի և ինչ-որ պահի վերսկսի հարձակումը, ինչպես դա եղավ նախկինում, հիշեցնում են հեղինակները․ ի վերջո, լայնամասշտաբ ներխուժումը սկսվեց Ղրիմի բռնակցումից ու երկրի արևելքում զինված բախումների բռնկումից միայն ութ տարի անց։

Միևնույն ժամանակ, շարունակում են հեղինակները, թեև Ուկրաինան հերոսական հակահարված է տվել ռուսական ներխուժմանը, և երկրի զինված ուժերն իրենց պարզապես փայլուն են դրսևորել, Ուկրաինայի տնտեսությունն անկում է ապրում, միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել երկիրը, ենթակառուցվածքն ավերվել է, իսկ ուկրաինական օգտակար հանածոների հանքավայրերի զգալի մասը, արդյունաբերական օբյեկտները և բերրի հողերը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության ներքո։

«Այս պահին Ուկրաինայի ռազմական ներուժը և տնտեսությունը լիովին կախված են Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի օգնությունից»,- հիշեցնում են հեղինակները։

Սակայն ռազմական հակամարտությունը մտել է փակուղի, և ճնշումը մեծանում է Կիևի վրա՝ ստիպելու Ուկրաինային սկսել խաղաղ բանակցություններ և հասնել զինադադարի:

«Ներկա պայմաններում հրադադարի մասին ցանկացած համաձայնություն Ռուսաստանին կթողնի ամուր դիրքերում՝ վերսկսելու ներխուժումը, երբ նա պատրաստ լինի: Դա անընդունելի է»,- ասել են Քոնդոլիզա Ռայսը և Ռոբերտ Գեյթսը:

Նրանց կարծիքով՝ նման սցենարից խուսափելու միակ ճանապարհն Ուկրաինային ռազմական մատակարարումների և նրա պաշտպանական կարողությունների վճռական ավելացումն է, որը բավարար է ռուսական նոր հարձակումը կանխելու և Ուկրաինային թույլ տալու համար՝ հետ մղել ռուսական զորքերը հարավում և արևելքում:

Նամակի հեղինակները հիշեցնում են, որ ԱՄՆ Կոնգրեսն արդեն բավականաչափ միջոցներ է հատկացրել ուկրաինական բանակի նման հզորացման համար, այժմ միակ բանը դրանք այն զինտեխնիկայի ձեռբերմանն ուղղելն է, որն ամենից շատ է անհրաժեշտ, առաջին հերթին՝ զրահատեխնիկա, հեռահար հրթիռներ, ժամանակակից մարտական անօդաչու սարքեր, ինչպես նաև զինամթերքի զգալի համալրում, այդ թվում՝ հրետանային արկեր։

Տաթև Ֆռանգյան