Հեռուստաընկերությունները վերահսկվում են․ լիցենզավորման կարգը վերանայման կարիք ունի․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 13:32
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել է, թե Մոլդովայի և Հայաստանի հազարավոր ՀԿ-ներ, իբր, աշխատում են վարկաբեկել ՌԴ-ի հարաբերությունները
27.04.2026 | 13:30
Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.04.2026 | 13:29
Լրագրողի նկատմամբ բռնության 1, իրավունքների խախտումների 29 դեպք է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփեց եռամսյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:20
Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կռված հյուսիսկորեացի զինվորների հուշահամալիր
27.04.2026 | 13:14
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
27.04.2026 | 13:08
Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:04
Պետք է հրաժարվենք ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագրից․ առաջինը սա ենք գրել մեր ծրագրում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:03
Տղամարդկանց համար ծրագրերը քիչ են, նրանք ավելի խոցելի վիճակում են հայտնվել․ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:02
Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր տեղում մեկ թեկնածու է առաջադրվել
27.04.2026 | 12:58
Սոնա Մնացականյանի մահից 4 տարի անց որևէ մեկը չի պատժվել. մյուս տարի վաղեմության ժամկետը կլրանա
27.04.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներն այլևս չեն թռչի Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների
27.04.2026 | 12:46
Ինչո՞ւ է Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ․ մանրամասնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 12:40
Վրաստանի հետ սահմանների սահմանազատման հետ կապված վրաց գործընկերների հետ պայմանավորվածություններ կան․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 12:37
Մենք պետք է ապահովենք Իրանի ժողովրդի իրավունքները բանակցություններում. Արաղչի
27.04.2026 | 12:28
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան, որի օրակարգային հարցերից մեկով քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թ. գործունեության մասին» օրենքի նախագիծը։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, դիմելով հարցի հիմնական զեկուցող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Գագիկ Բունիաթյանին, նշեց, որ շատ հաճախ հեռուստաընկերությունների զգալի մասը վերահսկվել է մի կենտրոնի կողմից, և այդ վերահսկողությունը հանրության և հեռուստատեսության միջև խորը անջրպետ է առաջացրել։

Պատգամավորը նշեց, որ թավշյա հեղափոխության առաջին շրջանում Հանրային հեռուստատեսությունն անտեսում էր ողջ գործընթացը և հանրությունը օգտվում էր ինտերնետից, և այդ իմաստով  Հանրայինը  դառնում էր  անմրցունակ։ 

Հայկ Կոնջորյանը Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց՝ արդյոք համաձա՞յն է այս գնահատականների հետ։ 

Ի պատասխան՝ Գագիկի Բունիաթյանը նկատեց, որ զերծ է մնում քաղաքական գնահատականներից, բայց հեռուստատեսությունը դասական լրատվամիջոց է և այդ պատճառով է շատ դեպքերում զիջում լրատվական կայքերին։ 

Հայկ Կոնջորյանը նշեց, որ այս հանգամանքը պետք է հետագայում հաշվի առնել և վերանայել հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը։  

Մանրամասները՝ տեսանյութում։