Ի՞նչ է ուզում Ռուսաստանը՝ ընտրություններում Էրդողանին աջակցության դիմաց․ Turkish Minute-ի անդրադարձը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ինչպե՞ս կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությանը։ Միջազգային անվտանգության փորձագետ Ահմեդ Յըլմազը, որը հանդես է գալիս կեղծանունով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, Turkish Minute-ում ուշագրավ վերլուծություն է ներկայացրել։

Ըստ հոդվածագրի՝ Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև 2024 թվականը հետաձգելու է թուրքական պետական BOTAS գազ ներկրող և բաշխող ընկերության 20 միլիարդ դոլարի վճարումը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսական պետական «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ ընկերության կողմից Թուրքիային 5-ից 20 միլիարդ դոլար է փոխանցվել Միջերկրական ծովի ափին գտնվող Մերսինում ատոմակայանի կառուցման համար։ Քանի որ Թուրքիան ներկայում ծանր տնտեսական ճգնաժամ է ապրում, և նախագահական ընտրությունները նախանշված են 2023 թվականի հունիսին, խորհրդարանի պատգամավոր Բյուլենթ Քուշօղլուն կասկածի տակ է դրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այս պահին աջակցելու շարժառիթը։ Հնարավոր է, որ այս աջակցությունը կարող է լինել երկու առաջնորդների միջև քաղաքական փոխզիջման մաս:

«Կարծում եմ՝ Թուրքիային Ռուսաստանի աջակցության շարժառիթների պատասխանը կայանում է դեկտեմբերի 29-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մեջ, որին մասնակցում էին Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարներն ու հետախուզության ղեկավարները։ Սա 11 տարվա ընթացքում Թուրքիայի և Սիրիայի առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը տեղի ունեցավ Ռուսաստանից եկող առաջարկներից հետո»,- գրում է փորձագետը՝ նշելով, որ Էրդողանը նոյեմբերին հայտնել էր Սիրիայում նոր ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու ծրագրերի մասին, սակայն ՌԴ ասել է, որ դեմ է նման քայլին, եթե Թուրքիան չկարգավորի հարաբերությունները սիրիական ռեժիմի հետ։ Թվում է, որ կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի հանդիպումից։

Հնարավոր է, որ Ռուսաստանը փորձում է նոր ճակատներ բացել Արևմուտքի դեմ իր ընդհանուր պատերազմում, և Էրդողանին աջակցության դիմաց Պուտինը ցանկանում է, որ նա հարձակում սկսի Սիրիայում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) դեմ։ Ըստ հեղինակի՝ դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի դիրքերի վատթարացմամբ։ Հակազդելու համար Ռուսաստանը կարող է ողջունել հակամարտությունը, որը կազդի ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վրա, քանի որ դա կարող է շեղել Ուկրաինայի այս դաշնակիցների ուշադրությունը և Ռուսաստանին հնարավոր առավելություն տալ պատերազմում: Հոդվածագիրը նշում է, որ Սերբիայի և Կոսովոյի միջև վերջին սրացումը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը կարող է օգտագործել հակամարտությունները՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ուշադրությունը շեղելու համար:

Մեկ այլ պոտենցիալ հակամարտություն, որը կարող է հետաքրքրել Ռուսաստանին, թուրքական ցամաքային հարձակման հնարավորությունն է Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի կողմից աջակցվող SDF-ի դեմ: Մինչ ԱՄՆ-ը դեմ է նման հարձակմանը, Ռուսաստանը ցույց է տվել, որ աջակցում է դրան, եթե Թուրքիան և Սիրիան կարգավորեն հարաբերությունները: Այս շրջանում կան ԱՄՆ բազաներ, և թուրքական ցամաքային հարձակման ժամանակ կարող է հնարավոր հակամարտություն առաջանալ երկու կողմերի միջև։

Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի միջև վերջին հանդիպման բովանդակությունը հուշումներ է տալիս Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի և Սիրիայի համատեղ գործողության հնարավորության մասին։ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «Ռուսաստանի հետ համատեղ պարեկային ծառայությունը կարող է եռապատկվել՝ սիրիական ռեժիմի ուժերի համալրմամբ»:

Թուրքիան և Սիրիան քրդական անջատողականությունը և քրդերին ԱՄՆ-ի աջակցությունը համարում են ընդհանուր խնդիրներ, և հակաամերիկյան հռետորաբանությունը սովորաբար օգտագործվում է երկու երկրների պաշտոնյաների կողմից: Ուստի, երկու երկրների միջև համագործակցության հիմքն արդեն իսկ կա։ Միակ խոչընդոտը Էրդողանի վարչակազմի հակաասադական հռետորաբանությունն էր, սակայն հիմա այդ լեզուն դադարել է։

Էմմա Չոբանյան