ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված անձինք ՍԴ-ում վիճարկել են 2018 թվականի համաներման մասին օրենքը

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված Վարուժան Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը 2022-ի տարեվերջին դիմել են Սահմանադրական դատարան՝ խնդրելով որոշել 2018 թվականին համաներում հայտարարելու մասին օրենքի և դրա 2-րդ հոդվածում իրենց վերաբերող դրույթի սահմանադրականության հարցը։

Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2018 թվականին ընդունված օրենքում մատնանշված էր կոնկրետ ՊՊԾ գնդի գործը և դրան փոխկապակցված զանգվածային անկարգությունների վերաբերյալ մեկ այլ գործ (Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործը)։

Օրենքում, մասնավորապես, նախատեսվում էր համաներում հայտարարելով՝ « 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները»։

ՍԴ ներկայացված դիմումով դիմողները նշում են, որ վիճարկվող իրավադրույթի կիրառման արդյունքում փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ քրեական գործով դատարանի լիազորությունը, և, հետևաբար, պետական մարմնի իրավասությունը հանձնվել է տուժողի կարգավիճակ ունեցող անձանց։

Ըստ դիմողների՝ համաներման կիրառման կամ չկիրառման հարցն առկախվում է բացառապես տուժողի կամքից, և սահմանված չեն օբյեկտիվ չափանիշներ դրա արտահայտման համար։ Վիճարկվող իրավադրույթը տուժողի կարգավիճակը դիտարկել է բավարար պայման, որի պարագայում դիմողի նկատմամբ արդարադատություն իրականացնելու իշխանությունը հանձնվում է տուժողին։ Դիմողները պնդել են, որ վիճարկվող իրավադրույթով տուժողին է վերապահվում նաև համաներում ընդունելու իրավունք, որը, ըստ Սահմանադրության, վերապահված է Ազգային ժողովին։

Դիմողների գնահատմամբ՝ նման կարգավորումը վերացնում է անկախ, անաչառ և միայն Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործող դատարանի և արդար դատաքննության իրավունքը։ Սահմանադրական դատարանի դատական կազմը, սակայն, գտել է, որ գործի քննությունը ենթակա է մերժման։

Ըստ Սահմանադրական դատարանի՝ անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայություն, իսկ տվյալ դեպքում վիճարկվող իրավադրույթների հակասահմանադրականության և դիմողների իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ։

ՍԴ-ն նաև նշել է, որ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է, ի թիվս այլնի, հիմնավորի իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված, այսինքն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների խախտման փաստը, մինչդեռ դիմումում վկայակոչվում են նաև մի շարք այլ սահմանադրական նորմեր։

Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտել է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։

Հիշեցնենք` «Սասնա ծռեր» խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհել էր Ոստիկանության էրեբունու ՊՊԾ շենքը՝ պահանջելով իշխանության, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Գնդի տարածքում 3 ոստիկան էր զոհվել` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։

2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։

2022 թվականի մայիսին դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո ազատազրկման դատապարտված անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ՝ պատիժը կրելու։

Արաքս Մամուլյան