Ասում եք, որ մենք անբարոյական հանրություն ենք, չարաչար սխալվում եք. Գաբրիելյանը՝ Նազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացուցիչ երաշխիքներ սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար:

Նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդգծեց, որ առաջարկվում է երաշխիքներում ներառել հիպոտեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը, որոշակի ծախսերի փոխհատուցումը և այլ արտոնություններ:

Գեղամ Նազարյանի խոսքով՝ նախագծի ֆինանսական բացադրիչը երկրորդական է, նախագծի հիմնական նպատակն է փորձել օգնել, որ մեր հանրությունը լինի առողջ․ «Երբ որ պետությունը հոգ է տանում նահատակների ընտանիքների անդամների նկատմամբ, դրանով հանրությանը սովորեցնում է ճիշտ ապրել»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը կարծիք հայտնց, որ նախագծի միտքը, գաղափարը լավն է, ընդունելի է, բայց թերություններ կան։

«Զարմացած եմ, ո՞նց կարելի է լավ գաղափար բերես ու դու ինքդ տեղում տապալես․․․ Ասում եք, որ 44-օրյա պատերազմից հետո հանրությունն անտարբեր է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների նկատմամբ, դուք չարաչար սխալվում եք․․․ Դուք ուզում եք ասել, որ եթե մեկը Հյուսիսային պողոտայում կիթառ է նվագում, դա նշանակում է, որ անորակ, անբարոյական հանրություն ե՞նք»,- դիմելով Գեղամ Նազարյանին՝ նշեց Գաբրիելյանը։

Նազարյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Հանրության մեծ մասը լավն է, ես դա գիտեմ․․․ Չեմ ասում սգանք, բայց բարոյական չափանիշները պահենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։