«Ասում եք՝ իմ անունը մի տվեք․ ո՞նց դիմեմ». Պաշտպանության հանձնաժողովի նիստը սկսվեց լարված մթնոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում են «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերը։

Հանձնաժողովի նիստը սկսվեց լարված մթնոլորտում։ 

«Ասում եք՝ իմ անունը մի՛՛ տվեք․ Ձեզ ո՞նց դիմեմ»,- դիմելով «Հայաստամ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նիստի մեկնարկին ողջունել էր ընդդիմադիր պատգամավորի ներկայությունը։ 

«Ես Ձեզ կոչ եմ անում նիստը վարել առանց իմ անունը ավելորդ շահարկելում»,- ասաց Գրիգորյանը։ 

Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, վարման կարգով ելույթ ունեցավ  Գեղամ Մանուկյանը․ «Այսօր վաղ առավոտյան իրավապահները սովորության համաձայն հերթական քաղաքական հետապնդման շրջանակներում Արարատի մարզի բազմաթիվ դաշնակցականների, «Դիմադրության» շարժման անդամների տներ մտել են խուզարկության։ Ոստիկանները հատուկ նշանակության ջոկատներով մտել են կարծես հերթական դիվերսանտներն էին հայտնաբերում։ Վաղ առավոտյան ժամը 7-ին նաև մտել են Արարատի մարզի Դաշնակցության կառույցի ղեկավար նաև ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանի տուն, որտեղ մանկահասակ երեխաներ են եղել, խուզարկություններ են իրականացրել։ Բազմաթիվ մեր ընկերներ բերման են ենթարկված հիմա ոստիկանական բաժանմունքներ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ ստիպված եմ մեկնել Արարատի մարզ՝ փորձելու ինչ-որ ձևով խոչընդոտել իշխանությունների քաղաքական խայտառակ հետապնդումները։ 

Երբ Մանուկյանն ասաց, որ այս երկրում կարմիր բերետավորները, հարյուրավոր ոստիկաններ հավաքում են Կառավարության դիմաց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մի մասնաշենքից մյուս մասնաշենք գնա, փոխանակ զբաղվելով Լաչինի միջանցքի հարցով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Զգույշ կգնաք, ճանապարհները սառած են»։ Ի պատասխան` Գեղամ Մանուկյանն ընդգծեց․ «Անհանգստացե՛ք Լաչինի միջանցքի մասին, որ այս հանձնաժողովում կատակներ չանեք այդ մասին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։