Կառավարության դիրքորոշումը վիրավորական է․ որոշել եմ դուրս գալ պաշտպանության հանձնաժողովից․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը։ 

Նշենք, որ «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է նոր երաշխիքներ սահմանել, մասնավորապես, հիփոթեքային վարկի մարման, առողջապահական, կրթական, կոմունալ և այլ ծախսերի փոխհատուցման մասով։ 

Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը հայտնեց` կառավարությունը մերժել է նախագիծը` նշելով, թե բյուջեի վրա այն լրացուցիչ բեռ է լինելու։ 

Եվրատեսիլի ու կազինոյի համար փող կա՞, իսկ նահատակված զինծառայողների ընտանիքների համար չկա՞. հարց հնչեցրեց պատգամավորը։

«Այս նախագծի ընդունմամբ զոհվածների ընտանիքներն այլևս գլուխ չեն ջարդի` մտածելու, թե ինչպես կամ ում օգնությամբ են վճարելու մինչև պատերազմը վերցված հիփոթեքային վարկը, ինչպես են վճարելու բուժման ծախսերը, գույքահարկը, հողի հարկն ու կոմունալները։ Հերոսի կնոջը կօգնենք, որ երեխաների ուսման հարցերի հետ կապված անհանգստություններ կամ վախեր չունենան․․․»,- նշեց պատգամավորը։ 

Նազարյանը հավելեց, որ կառավարության դիրքորոշումը վիրավորական և անհասկանալի է իր համար, ինչի պատճառով էլ որոշել է դուրս գալ հանձնաժողովից։ 

Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։