«Ըստ այս օրենքի՝ ամեն ինչ համարվում է պետական գաղտնիք». Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Պետական գաղտնիքի մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ օրենքի նախագծի ձևակերպումները չեն համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին, ինչպես նաև անհամաչափ սահմանափակումների կիրառում են նախատեսում։ 

«Ակնհայտ է, որ իրավակիրառ պրակտիկայում գործ կունենանք լուրջ խնդիրների հետ՝ մասնավորապես կապված անձնական տվյալների և պետական գաղտնիք համարվող հասկացությունների հետ։ Ամենաարտահայտիչ օրինակը անցանկալի անձանց մասին տեղեկություններն են։ Անձին արգելում եք Հայաստան գալ, բայց չեք ասում, թե ինչի մեջ է մեղադրվում, ասում եք՝ եթե ասենք, պետական գաղտնիք կբացահայտվի։ Ո՞վ է որոշում կայացնողը․ այն մարմինը, որը ենթակա է գործադիր իշխանության ղեկավարին։  Գործադիր իշխանության ղեկավարին տալիս եք օրենքի ուժով թույլտվություն, իսկ մնացածներին, գործադիր իշխանության ղեկավարին ընտրող անձին չեք տալիս։ Հետո ասում եք՝ ա՛նձ, արի՛ ներկայացի, և ստուգումների միջոցով պարզենք՝ օրինակ՝ դուք հոգեկան խանգարում ունե՞ք, թե ոչ, շիզոֆրենիայով տառապո՞ւմ եք, թե՞ չէ, որովհետև պետական գաղտնիքի մասին գործող օրենքի շրջանակում հիվանդությունների ցանկի մեջ մտած են դրանք։ Հարց է առաջանում՝ պարզե՞լ եք՝ կարո՞ղ է այդ օրենքի ուժով թույլտվություն ստացած անձինք էլ են հոգեկան հիվանդություններով տառապում․․․ Նաև պատգամավորներ կան, որոնց գործունեության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունեմ, որ չեն սպասարկում ՀՀ ազգային շահերին։ Իսկ ԱԱԾ-ն մինչև այսօր ի՞նչ է արել այդ ուղղությամբ․ ոչինչ։ 

Այս օրենքի նախագիծը շփոթ է առաջացնում։ Ըստ այս օրենքի՝ ամեն ինչ համարվում է պետական գաղտնիք, անգամ կոշիկի «ռազմերը». նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։