Չեմ կարող փողոց դուրս գալ, ասել՝ ժողովրդից ստացած իշխանությունը ո՞վ է ուզում, վերցրեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.01.2023 | 14:53«Ամեն շաբաթ հո հրաժարակն չե՞ն տալիս ։ 2018-ի մայիսից հետո ես երկու անգամ հրաժարական եմ տվել, 2018-ի աշնանը և 2021-ին»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում հրաժարական կներկայացնի։
«Մենք և ես ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրե՛ք: Իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։
Երկու անգամ հրաժարական եմ տվել, տեղի են ունեցել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ․․․
Ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից։ Ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, որը մինչ հիմա է տեղի ունեցել, այլև նրա համար, որ սրանից հետո է տեղի ունենալու: Ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչև այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։