Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ ՆԳ նախարարի տեղակալներ են նշանակվել
Քաղաքականություն
09.01.2023 | 19:51Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արփինե Սարգսյանը նույնպես նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: