Արմավիրի մարզում դիմակավորված անձինք փորձել են գողանալ վճարային տերմինալը

Լուրեր

07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արմավիր բնակավայրում գտնվող վճարային տերմինալից մի խումբ անձանց կողմից, դանակի սպառնալիքով, հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2023 թվականի հունվարի 8-ին ժամը 04:30-ի սահմաններում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ դիմակավորված անձինք, իրեն դանակով սպանության սպառնալիքներ տալով, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալից հափշտակել են գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին ժամը 04:30-ի սահմաններում, դիմակավորված 5 անձինք փորձել են գողանալ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի 1 փողոցում գտնվող, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալը։ Այդ ընթացքում նրանց է մոտեցել խանութի աշխատակիցը և փորձել կանխել հանցանքի կատարումը: Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկը փորձել է վերջինիս հարվածել դանակով, ապա ոտքով հարվածել է աճուկային հատվածին, որից հետո դանակի սպառնալիքով տարել է նրան մի կողմ, իսկ մյուսներն այդ ընթացքում, լինգով կոտրելով վճարային տերմինալը, հափշտակել են գումար և հեռացել:

Քննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու, դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: