Կարեն Հեքիմյանն ընտրվել է Պահպանողական կուսակցության նախագահ

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

2023թ. հունվարի 8-ին, Երևան քաղաքում տեղի է ունեցել Պահպանողական կուսակցության 12-րդ (արտահերթ) համագումարը, որն ընդունել է 9 (ինը) որոշում, այդ թվում բանաձև. տեղեկացնում են կուսակցությունից։

 

Համագումարը ՊԿ նախագահ է ընտրել Կարեն Հեքիմյանին, փոխնախագահ՝ Հայկ Միրզոյանին, քարտուղար՝ Թաթուլ Մկրտչյանին։

ՊԿ 12-րդ համագումարն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է.

«Դասեր քաղելով ՊԿ՝ ձեռքբերումներով և ձախողումներով լի 31-ամյա պատմությունից, արձանագրում ենք, որ գործը կիսատ է, անելիք կա։ Որքան էլ տխուր է և ցավալի, դեռ չի հաջողվել հայրենիքից դուրս բերել օտար զորքերը, չի հաջողվել վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, չի հաջողվել օրենքը բարձրացնել ամեն ինչից վեր։

Արցախի բռնազավթման, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, հազարավոր մարդկային կորուստների հետևանքով ստեղծել են մարտահրավերներ, որոնք կհաղթահարվեն, երբ իշխանությունը կվերանայի արտաքին քաղաքական, անվտանգային և պաշտպանական հայեցակարգերը։

ՊԿ-ն առաջիկա 1 տարում (մինչև հաջորդ համագումարը) փորձելու է կազմել արտաքին քաղաքական, անվտանգային, պաշտպանական հայեցակարգեր, տնտեսության զարգացման ծրագիր, ընդլայնել արտաքին կապերը, ՊԿ շարքերում ներգրավել գործարարների, պատրաստել հավակնոտ քաղաքական գործիչներ, համախմբել պահպանողական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին, հիմնել լրատվական կայք, մշակել ընտրություններում հաղթելու մարտավարություն։

ՊԿ-ն վերահաստատում է նվիրվածությունը անկախությանն ու ժողովրդավարությանը և ջանք է գործադրելու, որ հայ ժողովուրդն ապրի օրենքի և աշխարհի հետ ներդաշնության մեջ, ապահովվի համընդհանուր բարեկեցություն»։