Սուրբ Ծնունդը՝ առանց սննդի ու դեղորայքի. Արցախում խանութներն ամբողջությամբ դատարկ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
Բոլորը

Բլոկադայի 25-րդ օրն Արցախում մթերային խանութները գրեթե դատարկ են:

Խանութներից մեկի աշխատակից Տոնյա Մուրադյանն ասում է. «Ներկա պահին ոչ մի սնունդ չկա: Խանութը գրեթե դատարկ վիճակում է: Վիտրինաները դատարկ են: Խանութում կարող ենք ջրեղեն, հաց ու խմիչք գտնել»:

Գնորդներից մեկը նշում է․ « Խանութներում տնտեսականին քիչ-միչ է, այն էլ սպառվում է: Բանջարեղեն ընդհանրապես չկա վաղուց»:

Օրեր առաջ սկսել են պետական պահուստներից սահմանափակ քանակությամբ որոշ ապրանքներ ստանալ, որը սակայն չի բավարարում: Օպերատիվ շտաբից որոշ ապրանքներ ստանում են խանութները:

Գնորդներից մեկն էլ նշում է. «Ուտելիք ենք ման գալիս, տեսնենք որտեղից ենք ինչ գտնում, որ գոյատևենք: Համարյա ոչինչ չկա»:

Տոներից հետո փակ խանութներն ավելացել են: Որոշները հասցրել էին փակվել դեռ 2022-ի վերջին:

Մարդկանց մի մասն էլ դժգոհում են տեղական ապրանքատեսակների՝ մանավանդ կանաչեղենի անհիմն թանկացումներից:

Շատերը տեսախցիկի առաջ չեն ցանկանում խոսել իրենց մտահոգությունների մասին: Իսկ դրանք շատ են: Նույնիսկ դեղատուն մտնողներն են հաճախ դատարկաձեռն հեռանում:

Հիշեցնենք՝ 25 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը շարունակում է «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»:

Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 արցախացի, որնցից 270-ը երեխաներ են,  տուն վերադառնալու հնարավորություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։