Իրանի դեմ ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա․ ԻՀՊԿ գեներալը զգուշացրել է Ադրբեջանին

Լուրեր

30.11.2024 | 14:45
ՆԳ նախարարը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
30.11.2024 | 14:20
Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիա կվերակազմակերպվի՝ ձևավորելով 12 առողջության կենտրոն
30.11.2024 | 13:56
Մախաչկալայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով
30.11.2024 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
30.11.2024 | 13:04
Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները
30.11.2024 | 12:34
Նավթի գները նվազել են
30.11.2024 | 12:21
Տուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակից
30.11.2024 | 12:12
Հրդեհ Գյումրի քաղաքում
30.11.2024 | 11:55
Լարսը փակ է բեռնատարների համար
30.11.2024 | 11:33
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
30.11.2024 | 11:13
Դրամն արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 30-ի դրությամբ
30.11.2024 | 10:55
Թբիլիսիում ցույցի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
30.11.2024 | 10:41
Միքայել Մինասյանին կդատեն հեռակա. դատարանը բավարարել է միջնորդությունը
30.11.2024 | 10:36
Իրանի միջուկային զենքի տարածումը «կրիտիկական սպառնալիք» է առաջիկա ամիսներին. Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ
30.11.2024 | 10:10
Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր
Բոլորը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհոյը Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ISNA-ն, ելույթ ունենալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը, ԻՀՊԿ-ի գեներալը հայտարարել է․

«Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի (1979-2003 թվականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն-խմբ․) սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն»։

Թանհոյն ընդգծել է՝ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից: