Դատախազությունում նոր նշանակումներ են կատարվել

Լուրեր

20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
20.04.2026 | 21:00
Գիտե՞ք ով է ՀՀ-ի այն առաջնորդը, ում օրոք ՌԴ-ն գազը չի թանկացրել, ԵՏՄ-ում առևտուրը թռիչքաձև աճել է․ դա Նիկոլ Փաշինյանն է․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:54
Հայհոյել, թքել ու սպառնալ, հետո՝ ներողություն խնդրել. ՔՊ-ականների վարքը՝ կանոնագրքից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 20:51
Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթությունները
20.04.2026 | 20:37
Սարյան փողոցում 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
20.04.2026 | 20:25
Ավագանու նիստի 51 հարցերից զեկուցվող է միայն 2-ը
20.04.2026 | 20:13
Ապրիլից շտապբուժօգնության աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է, կտրամադրվի նաև 40 հազար դրամ պարգևավճար
20.04.2026 | 20:00
Դաժան պայքար է լինելու ընտրություններում, ով վախենում է, որ հարվածներին չի դիմանա՝ թող տանը նստի․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 19:55
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն
20.04.2026 | 19:49
Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ձախ շրջադարձը ապրիլի 22-ից կարգելվի
20.04.2026 | 19:38
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահին
20.04.2026 | 19:26
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած
20.04.2026 | 19:13
Առավել ջանքեր կգործադրեմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղղությամբ. Քևին Համիլթոնը՝ ՀՀ նախագահին
20.04.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ ունի․ նա միայնակ չի լինի կառավարությունում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի, 30-ի և 2023 թվականի հունվարի 3-ի, 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ, տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես՝
⦁ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահե Սարգսյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից:
⦁ Երկրորդ դասի խորհրդական Դավիթ Զիլֆիմյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
⦁ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Ավետիսյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին:
⦁ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
⦁ Արմավիրի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գուրգեն Գուրգենյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
⦁ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Մելիքյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
⦁ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, առաջին դասի խորհրդական Արմեն Երիցյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
⦁ Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: