«Լրագրողներ առանց սահմանների». մեկ տարվա ընթացքում աշխարհում 59 լրագրող է սպանվել

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Աշխարհում 2022 թվականին առնվազն 59 լրատվամիջոցների աշխատակիցներ են մահացել իրենց աշխատանքը կատարելիս։ Նրանց 80 տոկոսը սպանվել է դիտավորյալ։ Նման տվյալներ է հրապարակել «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մեքսիկան չորրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը։ Անցած տարում այստեղ սպանվել է առնվազն 11 լրագրող, որոնք լուսաբանում են զգայուն թեմաներ, որոնցից է կազմակերպված հանցավորության խնդիրը: Եվս կես տասնյակ դեպքերում RSF-ն առայժմ չի կարողացել ապացուցել կապը մեքսիկացի լրագրողների մահվան և նրանց աշխատանքի միջև:

Ուկրաինան ևս 2022 թվականին դարձել է լրատվամիջոցների աշխատողների համար ամենավտանգավոր երկրներից մեկը։ Նշվում է, որ ռուսական ագրեսիայի պատճառով այս տարի արտասահմանյան գործուղումների ժամանակ ավելի շատ լրագրողներ սպանվել, քան երբևէ։ Նշանավոր դեպքերից են մարտի 13-ին ռուսական ուժերի կողմից ուկրաինացի լուսանկարիչ Մաքսիմ Լևինի սպանությունը և ֆրանսիացի օպերատոր Ֆրեդերիկ Լեկլերկ-Իմհոֆի մահը, որը սպանվել է բեկորներից Ուկրաինայի արևելքում նկարահանումների մեկնելու ճանապարհին:

Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև գնահատել էր, որ 2022 թվականին աշխարհում առնվազն 65 լրատվամիջոցի աշխատակից է առևանգվել։ Մասնավորապես, ուկրաինական UNIAN լրատվական գործակալության լրագրող Դմիտրի Խիլյուկին վերջին անգամ տեսել են մարտի 4-ին Կիևի մարզի Դիմեր գյուղում, որն այն ժամանակ գտնվում էր ՌԴ ԶՈւ հսկողության տակ։ Խիլյուկի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Խիլյուկին տեղափոխել են Ռուսաստան։

Բացի այդ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ աննախադեպ թվով լրագրողներ՝ առնվազն 533, բանտարկվել են ամբողջ աշխարհում: Նման դեպքերի կեսից ավելին գրանցվել է հինգ երկրներում՝ Չինաստանում, Մյանմարում, Իրանում, Վիետնամում և Բելառուսում։

RSF-ի վերջին զեկույցը նշում է պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանում լրագրողների աշխատանքային պայմանների զգալի վատթարացում:

«Երկրում մնացած ԶԼՄ-ների աշխատակիցների մեծ մասը ստիպված է աշխատել ընդհատակյա՝ դրակոնյան պատիժների սպառնալիքի ներքո. ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու համար նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում»,- ասվում է փաստաթղթում։

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկված է 18 լրագրող։

Տաթև Ֆռանգյան