Վոլկովն ասում է՝ սպասում է հրամանի․ ինքը չէ որոշողը․ Տիգրան Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.12.2022 | 14:11Արցախցի քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովն ասել է՝ սպասում է հրամանի․ ինքը չէ որոշողը։
«Այսինքն՝ ճանապարհի բացման հետ կապված ինչ-որ լուրջ առաջընթաց չկա։ Մեզ շատ լուրջ վտանգներ են սպասվում, եթե ճանապարհը չբացվի։ Լուրջ անվտանգային խնդիրներ ունենք»,- նշեց Պետրոսյանը։
Նա նաև կարծիք հայտնեց, որ պետական ինստիտուտների և չինովնիկների գործունեության հետևանքով բարձր մարտական ոգին անկում է ապրել․ անհարժեշտ են հրատապ կադրային փոփոխություններ իրականացնել անվտանգության ոլորտում։
Մանրամասներ՝ տեսանյութում։