Արցախին լրացուցիչ 4 մլրդ դրամ կհատկացվի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Լաչինի միջանցքի` շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ–ում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է։  Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել։  

«ԼՂ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված` հայտնվելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվում են, հանրային օբյեկտներում սննդի սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել, այն կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։  

«Աշխատանքային խմբի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հումանիտար աջակցություն ցուցաբերելն է լինելու` այդ թվում միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,–ասաց վարչապետը։ 

Նրա խոսքով` աշխատանքային խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ՏԿԵ նախարարները և այլ գերատեսչությունների ղեկավարներ։ 

Վարչապետը նաև հայտնեց, որ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է ԼՂ–ին 4 մլրդ դրամի աջակցություն ցուցաբերելու հարցը։ 

«Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը պետք է ամենօրյա աշխատանքի մասը դառնա, և գործընկեր պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է տեղեկացված լինեն հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»,- նշեց վարչապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։