Բաքուն երկրում Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա են հանձնել ֆրանսիական կուսակցությունների հակաադրբեջանական հայտարարությունների համար, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում դեսպանին են փոխանցել Բաքվի խորը մտահոգությունը ֆրանսիական տարբեր քաղաքական ուժերի կողմից Ադրբեջանի նկատմամբ, իբր, «բացահայտ զրպարտության և նախապաշարմունքի վրա հիմնված արշավի ընդլայնման և շարունակման կապակցությամբ»։

Բաքուն նշում է, որ Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների անունից Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում Ադրբեջանին ուղղված «անհիմն մեղադրանքները» ոչ այլ ինչ են, քան «ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

«Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին հայտարարվել է համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեմ արշավն անհապաղ դադարեցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի տարբեր կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող Le Monde օրաթերթում՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Էմմա Չոբանյան