Ալիևը շարունակում է Նախիջևանը Բաքվին ենթարկեցնելու գործընթացը

Լուրեր

17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի հրաժարականից հետո Ադրբեջանի իշխանությունները, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, շարունակում են տեղի կառույցներն ինքնավարությունից զրկելու և Բաքվին ենթարկեցնելու գործընթացը։

Մասնավորապես, ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ հիմա էլ լուծարվելու է ինքնավար շրջանի Ներքին գործերի նախարարությունը։ Ըստ տեղեկությունների՝ այս առնչությամբ արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Այսպիսով, Նախիջևանի ՆԳՆ-ի փոխարեն ստեղծվելու է Ադրբեջանի ՆԳՆ-ին առընթեր ոստիկանության գլխավոր վարչություն։ Նշվում է, որ վարչության պետ էլ նշանակվելու Սարուխանի ոստիկանության շրջանային վարչության պետ, գնդապետ Սուլեյման Նեմատովը, որն ավելի վաղ աշխատել է փոխոստիկանապետի պաշտոնում։

Հավելենք, որ ավելի վաղ Իլհամ Ալիևի հրամանագրով վերացվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական ​​մաքսային կոմիտեն։ Փոխարենը Մաքսային պետական ​​կոմիտեի կազմում կգործի Նախիջևանի գլխավոր մաքսային վարչությունը։ Վերջերս նաև լուծարվել էր Նախիջևանի Պետական անվտանգության ծառայությունը, դրա հիմքի վրա ստեղծվել Ադրբեջանի ՊԱԾ Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը։

Նախիջևանի կառույցներն Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու՝ Ալիևի քայլերը բուռն քննարկումներ են առաջացրել երկրում։ Ընդդիմադիր տարբեր լրատվամիջոցներ էլ տեղեկություններ են տարածում, թե Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։ Համացանցում նաև ակտիվորեն խոսվում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացման մասին։ Այս նպատակով  Թալիբովի հեռանալուց հետո Ալիևը Նախիջևանում ստեղծել է նախագահի լիազոր ներկայացուցչություն ու նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ֆուադ Նաջաֆլիին։ Սահմանվում է, որ կենտրոնական և տեղական գործադիր իշխանություններն ու պետական ​​այլ կառույցներ իրենց գործունեությունը պետք է իրականացնեն Նախիջևանում՝ համաձայնեցնելով նախագահի ներկայացուցչի հետ։

Ըստ տարբեր փորձագետների էլ ՝ Ալիևը իրավունք չուներ Նախիջևանում սեփական ներկայացուցչին նշանակել ու փաստացի ինքնավար շրջանի կառավարումը հանձնել նրան, քանի որ երկրի Սահմանադրությունը Նախիջևանի ղեկավարման մասով նման բան չի նախատեսում։

Էմմա Չոբանյան