Ինչ ձեռքբերումներ է արձանագրել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, որոնք են մանդատը չերկարաձգելու պատճառները

Լուրեր

23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
Բոլորը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը երկամսյա գործունեությունից հետո ավարտեց իր մանդատը դեկտեմբերի 19-ին: Ստորև՝ մի քանի փաստ առաքելության կատարած աշխատանքների մասին.

«Հարց ու պատասխան» Հայաստանում դիտորդական կարողության վերաբերյալ

Հետամուտ լինելով Եվրոպական միության 2022 թվականի հոկտեմբերի 17-ի՝ Հայաստանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ-փորձագետներ տեղակայելու մասին որոշմանը՝ երկու ամիս տևողությամբ օպերատիվ գործողություններից հետո Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական կարողությունը դեկտեմբերի 19-ին ավարտել է իր մանդատը։ Մի քանի փաստ՝ առաքելության մասին:

Ինչու՞ ԵՄ-ն դիտորդական կարողություն ուղարկեց Հայաստան

ԵՄ դիտորդական կարողության տեղակայումը՝ Նախագահ Ալիևի, Վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի Նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի Նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության դրական արձագանքն էր։ Հիմք ընդունելով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի առաջարկը՝ Եվրոպական միության խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական կարողություն ստեղծելու վերաբերյալ։ ԵՄ առաջին դիտորդները հոկտեմբերի 20-ից օպերատիվ գործողություններ սկսեցին իրականացնել «գետնի վրա»։ Առաքելության մանդատը ներառում է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակը և աջակցել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ԵՄ-ին թույլ տալու ավելի լավ օժանդակել սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։

Ի՞նչ կոնկրետ գործողություններ է իրականացրել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը

Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունը կատարել է երկու առանցքային առաջադրանք․

1) Նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կայունացմանը։

2) Կանոնավոր և արտահերթ զեկույցների միջոցով ԵՄ խումբը դիտարկել է իրավիճակը Հայաստանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի ողջ երկայնքով։ Դա թույլ է տվել ԵՄ-ին ավելի գործուն աջակցություն ցուցաբերել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։

Կոնկրետ որտե՞ղ է տեղակայվել Դիտորդական կարողությունը

Պատասխանատվության տարածքը գտնվում էր Հայաստանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում։

Ինչ ձեռքբերումներ է արձանագրել ԵՄ դիտորդական կարողությունը

Դիտորդություն իրականացնող ԵՄ 40 քաղաքացիական փորձագետ տեղակայվել է երկու ամիս տևողությամբ: ԵՄ դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում իրականացրել են շուրջ 175 պարեկային հերթափոխ։

Իրականացնելով օբյեկտիվ դիտորդություն, վերլուծություն և ԵՄ-ին իրավիճակի մասին տրամադրելով զեկուցներ՝ նրանք նպաստել են երկու երկրների միջև իրավիճակի կայունացմանը և թույլ են տվել ԵՄ-ին ավելի լավ օժանդակել սահմանային հանձնաժողովների աշխատանքներին:

Ի՞նչ դերակատարում ունեցավ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության տեղակայման համատեքստում

ԵՄ դիտորդական կարողության տեղակայումն արագ ապահովելու նպատակով ներգրավվեցին Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության դիտորդ փորձագետները։ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ձեռնարկեց օպերատիվ քայլեր, որպեսզի այս տեղակայումը չանդրադառնա Վրաստանի առաքելության գործունեության վրա։ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է Վրաստանում նախանշված բոլոր օպերատիվ ուղղություններում իրականացնել գործողություններ։ Դա ներառում է ամբողջ տարվա ընթացքում շուրջօրյա դիտորդական ներկայության ապահովումը վարչական սահմանի սահմանագծում՝ ապահովելու կայունությունը Վրաստանում և ավելի լայն առումով՝ տարածաշրջանում։ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մնում է հավատարիմ իր մանդատի լիարժեք իրականացմանը։

Արդյո՞ք ԵՄ դիտորդական կարողության տեղակայումը միակ եղանակն էր որով ԵՄ-ը Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը

Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիման վրա ԵՄ-ը սերտորեն ներգրավված է կողմերի միջև խաղաղ գործընթացի առաջնորդման գործում։ Նախորդ տարիներից մինչ օրս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ ձևաչափի չորս հանդիպում՝ տարիների ընթացքում։ Նշված հանդիպումներից առաջինը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, որի արդյունքում Ադրբեջանը վերադարձրեց տասը հայ ռազմագերիների և ձեռք բերվեցին խաղաղ գործընթացի ուղղությամբ առաջ շարժվելու շուրջ պայմանավորվածություններ։

Դրան հաջորդել են 2022 թվականի ապրիլի 6-ին, 2022 թվականի մայիսի 22-ին և 2022 թվականի օգոստոսի 31-ին կայացած հանդիպումները։ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը երկու կողմերի ԱԳ նախարարների հետ կանոնավոր շփումների միջոցով պահպանում է ներգրավվածությունը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի խորհրդական Մագդալենա Գրոնոյի կողմից Բրյուսելում կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև։ Հետամուտ լինելով իր ստանձնած մանդատին և ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի հանձնարարականին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նաև հաճախակի անհատական խոհրդակցություններ է անցկացնում երկու կողմերի ղեկավար անձանց հետ։

Որո՞նք են ԵՄ դիտորդական առաքելության մանդատը չերկարաձգելու պատճառները

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև ձեռք բերված քառակողմ պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանում առավելագույնը երկու ամիս տևողությամբ տեղակայվել էր ԵՄ դիտորդական կարողություն։

ԵՄ-ն պատվով կատարեց այս հանձնառությունը և 2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիտորդական կարողության աշխատանքներն ավարտվեցին։ Հաջորդ քայլերի մասին մանրամասն տեղեկատվության համար այցելեք հետևյալ հղմամբ։