Ադրբեջանը փորձարկում է՝ ինչ կարող է անել հետո և մնալ անպատիժ․ Անժելա Էլիբեգովան՝ Լաչինի միջանցքի իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ

-Տիկի՛ն Էլիբեգովա, 16-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է։ Այս իրավիճակին Ձեր մեկնաբանությունը կխնդրեմ։

-Մի քանի շերտով է պետք նայել այս իրավիճակին․ ի՞նչ է անում Ադրբեջանը, ինչի՞ համար է անում և ի՞նչ հետևանքներ է դա ունենալու բոլորիս համար։ Ադրբեջանը փորձում է, իբր, խաղաղ, բնապահպանական ակցիայի քողի տակ լուծել իր համար մի քանի կարևոր խնդիր։ Նախ՝ ստանալ հասանելիություն Արցախի հանքերին, որոնք օկուպացված տարածքներում չեն, երկրորդ՝ փորձում է ստուգել միջազգային հանրության և հայկական կողմի դիմադրողականության մակարդակը և արձագանքի չափերն ու պոտենցիալ ճնշման չափն իր վրա։ Եվ երրորդ՝ այդտեղից իր համար անում է հետևանքներ, որ ավելի երկարաժամկետ շրջափակման կամ հարձակման՝ ավելի սուր գործողությունների և սադրանքների դեպքում ինչպես անել, որպեսզի անվտանգ դարձնել Ադրբեջանը միջազգային հանրության ճնշումից։ Այսինքն՝ փորձարկման տարբերակներ են, թե ինչ անել հետո՝ շատ ավելի լայն մասշտաբներով և մնալ անպատիժ։ Սա այն մասով, թե ինչ է անում Ադրբեջանը Լաչինի միջանցքում։ Ի՞նչ է ստանում արդյունքում։ Եթե Բաքուն կարողանա ճնշման արդյունքում հայկական կողմին ստիպել՝ գնալ զիջումների, կլուծի իր համար դրված պրակտիկ հարցը, և կհասկանա, որ դա աշխատող մեխանիզմ է և ցանկացած պահի կարող է ցանկացած շինծու, օդից վերցված պատճառաբանությամբ մի քանի շաբաթ 120,000 հայի շրջափակման մեջ պահել և ստանալ հերթական զիջումը։

-Զիջում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք՝ Արցախի՞ց հրաժարակում, թե նաև հայ-ադրբեջանական համատեքստում։

-Նույնիսկ հիմա, եթե իրենց թույլ տան, իբր, բնապահպանական տեսչական այցով հասնել այդ հանքեր, մտնել Արցախի տարածք, դա Ադրբեջանի համար արդեն հաղթանակ է, այդ տարածքների նկատմամբ վերահսկողության առաջին քայլն է՝ և՛ իր հասարակության ներսում, և՛ հոգեբանական ճնշում է Արցախի բնակչության նկատմամբ, և՛ միջազգային հանրության մոտ բանակցային ևս մեկ խաղաքարտ։ Եթե նույնիսկ այդ փոքր հաջողության այդ գործում հասնեն՝ ավելի գլոբալ խնդիր չլուծեն, իրենց համար դա արդեն մեծ հաղթանակ է։

-Իսկ այս իրավիճակում Բաքուն սադրանքների հարցում մինչև ո՞ւր կգնա, ո՞րն է առավելագույնը։

-Այնքան, որքան ունենա առաջ գնալու հնարավորություն։

-Անգամ ուժի՞ կիրառում։

-Վստահաբա՛ր, եթե զգա, որ ուժի կիրառման պարագայում իր դեմն առնող չկա, միջազգային հանրությունն առանձնապես ոչ մի արձագանք չի տալիս, երբ հումանիտար աղետ է ստեղծում իրենց աչքի առջև Ադրբեջանը 16 օր շարունակ։ Ալիևն էլ է հասկանում՝ այդ ազդակները ստանալով, որ Արցախը հիմա առանձնապես աշխարհի ուշադրության կենտրոնում չէ։ Եվ դա առաջին հերթին մեր բացթողումն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան