Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Լուրեր

11.04.2026 | 12:34
Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից  բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից․ ԱՆ խոսնակ
11.04.2026 | 12:15
Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցելու է ԴՄԱ կոմիտեի նիստին
11.04.2026 | 12:07
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 11:55
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.04.2026 | 11:33
Ադրբեջանը 887 տոննա դիզվառելիք է ուղարկում Հայաստան
11.04.2026 | 11:20
ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է առաջին տեղը
11.04.2026 | 11:15
Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում է՝ բանակցություններ վարելու
11.04.2026 | 10:52
Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան․ կա 1 զոհ, 12 վիրավոր
11.04.2026 | 10:48
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանի տպավորիչ ցատկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 10:28
Իշխանությունը քննարկում է ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը․ ովքեր են թեկնածուները
11.04.2026 | 10:02
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
10.04.2026 | 23:49
Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել
10.04.2026 | 23:33
ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի
10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արտուր Հարությունյանի, Գուրգեն Քոթանջյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Միքայել Գրիգորյանի, Գոհար Կոստանյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալլա Քյուրքչյանի, Անի Երիջանյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոհար Գրիգորյանի, Ժենյա Նազարյանի, Սյուզաննա Պողոսյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Անանյանի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Դավիթ Վեքիլյանի երդմնակալության արարողությունը. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: