Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ

Լուրեր

07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ։

Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Պաշտպանի հաստատության կողմից իրականացրած գործողությունները, այդ թվում՝ ամփոփ ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները։

ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն ու ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը ներկայացրել են կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակում Պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքները։ Խոսել են ադրբեջանական մեդիա հարթակներում մոնիթորինգի, քաղաքացիների ընդունելության, թեժ գծի զանգերի, ստացված դիմում-բողոքների մասին։

Սեպտեմբերի 13-23-ն ընկած հատվածում միայն Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը ստացել է ավելի քան 100 դիմում-բողոք։ Դրանց մեծ մասը վերաբերել են զինծառայողների ճակատագրին, գտնվելու վայրին։ Բացի դրանից, Պաշտպանի հաստատությունը շարունակում է բողոքներ ստանալ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից։

Նշվել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ ՄԻՊ աշխատակազմերն աշխատել են հենց ակտիվ ռազմական գործողությունների գոտիներում, ինչի արդյունքում հավաքվել են արժանահավատ ապացուցողական տեղեկություններ։

Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ հաստատության փաստահավաք առաքելության ընթացքում վերհանվել են նաև ճգնաժամային իրավիճակներին պետական ու ՏԻՄ մարմինների արձագանքի թերությունները, որոնց ինստիտուցիոնալ լուծումների վերաբերյալ հաստատությունը ներկայացրել է առաջարկություններ ՀՀ կառավարությանը։

Տեղի է ունեցել հարցուպատասխան-քննարկում։ Անդրադարձել են Ադրբեջանում պահվող գերիներին, անհետ կորած անձանց կարգավիճակին ու ճակատագրին, համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին, հայրենադարձված զինծառայողներին, այդ թվում՝ նրանց առողջական-հոգեբանական վիճակին, սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների հարցին։

Այնուհետև ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ Դավիթ Վարդանյանն ու Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի մասնագետ Ջուլիա Գասպարյանը ներկայացրել են վարժական հավաքների գործընթացքում մարդու իրավունքների վիճակը։
Տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակում։