Զարգացման և բարգավաճման Սինգապուրի ուղին ոգեշնչող է Հայաստանի համար. Է. Նալբանդյան

Լուրեր

02.04.2026 | 16:33
Ամենաշատ գումար վաստակած բռնցքամարտիկները պատմության մեջ
02.04.2026 | 16:24
Ապացույցների մեջ ակնհայտ հակասություններ կան․ Օրբելյանը՝ ՀԷՑ-ում արձանագրած խախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:16
Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բախվել էներգադեֆիցիտի, եթե չլուծի նոր ԱԷԿ-ի հարցը
02.04.2026 | 16:14
Ռազմիկ Գրիգորյանն ամփոփել է Հայաստանի Մ-19 հավաքականի խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:12
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 16:06
Գրազ եմ գալիս ոսկե մեդալիս վրա․ Արման Ծառուկյանի մրցակից
02.04.2026 | 15:55
Թրամփի՝ Իրանի վերաբերյալ ուղերձից հետո նավթի գներն աճել են
02.04.2026 | 15:47
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Մինասյանին
02.04.2026 | 15:46
Միայն Հայաստանն է կասկածի տակ դնում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ համագործակցության շարունակումը. ՌԴ փոխվարչապետ
02.04.2026 | 15:45
Իրանը Թրամփի ելույթից հետո խոստանում է «ջախջախիչ հարձակումներ»
02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի և Սինգապուրի արտաքին գործերի նախարարները hուլիսի 1-ին նամակներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների քառորդ դարի ընթացքում երկու երկրները ձևավորել են ամուր գործընկերություն ու սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում՝ երկկողմ հարաբերություններում գրանցելով բազմաթիվ նշանակալից ձեռքբերումներ:

Նախարար Նալբանդյանը փաստում է, որ հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեցան 2009թ. Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան, ինչպես նաև 2012թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Սինգապուր:

ՀՀ արտգործնախարարն ընդգծում է, որ զարգացման և բարգավաճման Սինգապուրի ուղին ոգեշնչող է Հայաստանի համար: Էդվարդ Նալբանդյանը հավելում է, որ Հայաստանը բարձր է գնահատում հաստատված բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ընդլայնել գործընկերությունն ու փոխշահավետ համագործակցությունը:

Վիվիան Բալակրիշնանն իր ուղերձում ընդգծում է, որ Սինգապուրը և Հայաստանը հաստատել են բարեկամական հարաբերություներ և սերտ համագործակցում են միջազգային հարթակներում՝ շեշտելով, որ, որպես փոքր պետություններ կիսում ենք նմանատիպ հեռանկարներ:

Սինգապուրի արտգործնախարարը նշում է, որ ջերմությամբ է հիշում ՀՀ ԱԳ նախարարի հետ 2016թ. սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին Նյու Յորքում կայացած հանդիպումը, ուր քննարկվեցին մարտահրավերները, որոնց բախվում են փոքր երկրները:

Նախարար Բալակրիշնանը բարձր է գնահատում Հայաստանի ակտիվ աջակցությունը Եվրասիական տնտեսական միություն – Սինգապուր ազատ առևտրի պայմանագրի կնքմանը, որը նրա կարծիքով շահավետ կլինի թե մեր երկրների, թե մեր տարածաշրջանների համար:

Սինգապուրի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնում շարունակելու համատեղ աշխատանքը՝ միտված երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների: