Միջազգային իրավապաշտպանները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտության մասին

Լուրեր

17.12.2025 | 14:14
«Ոչ թե աստիճան, այլ արդյունք». 2026-ից գիտնականների աշխատավարձը կախված կլինի կոնկրետ ցուցանիշներից
17.12.2025 | 14:05
Ուշ գիշերին եմ մասնակցել նիստին, թեկնածությունս հաստատվել է. Տիգրան Պարսիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 13:54
8 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից թմրանյութեր տեղափոխող նավերին հասցված հարվածների հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 13:45
FIP-ը պարզել է 44-օրյայում զոհված ավելի քանի 3 հազար զինծառայողների անուններ
17.12.2025 | 13:37
Փաշինյանի թեկնածությունը հաստատվել է ՔՊ ընտրական ցուցակում
17.12.2025 | 13:35
Տարեսկզբին Factor TV-ի հետաքննությունների հիմքով սկսած ուսումնասիրությունը դատախազությունը դեռ շարունակում է
17.12.2025 | 13:31
Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու հարցով
17.12.2025 | 13:25
FIFA The Best. Մեսիի ընտրությունը, Ռոնալդուն դարձյալ չի քվեարկել
17.12.2025 | 13:19
Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ
17.12.2025 | 13:15
«3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով»․ Ծափաթաղում սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
17.12.2025 | 13:06
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 12:54
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին
17.12.2025 | 12:45
Ավինյանի անունը հանել եմ, նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ է հարուցվել․ Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:34
Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն
17.12.2025 | 12:25
ՔՊ վարչության մեծ մասը դեմ է քվեարկել իմ թեկնածությանը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ամերիկայի ձայն»-ը քննարկել է միջազգային իրավապաշտպանների ու փորձագետների հետ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը: Պաշտոնական Վաշինգտոնը ևս կոչ է անում վերաբացել այն:

Վաշինգտոնը շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայ և ադրբեջանցի իր գործընկերների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում, ուր քննարկվել է խաղաղ բանակցային գործընթացը: Ըստ Սպիտակ տան՝ Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և կողմերին հորդորել քայլեր կատարել, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։ Կողմերը հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացին, որի «նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, սակայն, կարծում է, որ այս հակամարտությունը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և հակամարտության բոլոր կողմերի կենսական կարիքները:

«Լեռնային Ղարաբաղի հետ դրսի կապի արգելափակումը, որը խոչընդոտում է ցանկացած տեսակի ապրանքների, բժշկական պարագաների ու դեղերի, ծառայությունների կամ մարդկանց տեղաշարժին, մեծ վտանգ է տեղի բնակչության բարեկեցությանը»,- ընդգծել է նա «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

Մարկ Բեհրենդտը շեշտում է՝ Ադրբեջանը պատասխանատու է միջանցքի վերաբացման համար:

«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ, որ փակել են միջանցքը: Պարզապես անհատներ են, թե՞ կապ ունեն պետական մարմինների հետ: Իրականում, չեմ կարծում, որ դա ունի որևէ նշանակություն: Կարևորն այն է, որ միջանցքը վերաբացվի, ու Ադրբեջանը պետք է ստանձնի այդ պարտավորությունը»,- նշում է նա:

Նա կարևորում է այստեղ միջազգային խաղաղապահ ներկայությունը: Ըստ նրա՝ ցանկալի է, որ այն լիներ միջազգային որևէ կառույցի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, որին կարող էր միանալ նաև ռուսական կողմը:

«Չափազանց կարևոր է, որ լինի խաղաղապահ ուժերի ինչ-որ միջազգային ներկայություն այստեղ՝ բոլոր կողմերի ու, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար, որը ներկայումս վտանգի տակ է»,- ընդգծել է նա:

Նա «թերի» է գնահատում ներկայումս ռուս խաղաղապահ ուժերի գործողությունները, քանի որ միջանցքի վերաբացման համար անմիջապես պատասխանատու են նաև ռուս խաղաղապահները, ովքեր եռակողմ հայտարարությամբ պարտավորություն են ստանձնել՝ ապահովելու այստեղ ազատ տեղաշարժը:

«Ռուս խաղաղապահները լիովին պարտավոր են այն բաց պահել։ Դա է նրանց այնտեղ գտնվելու հիմնական նպատակը: Նրանք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար անվտանգությունը»,- պնդում է նա:

Իր հերթին միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների հարցերով փորձագետ Շեյլա Փայլանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում՝ Լաչինի միջանցքի փակումը կոպտորեն խախտում է ինչպես 2020 թ-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքը:

«Շրջափակումները, որոնք կարող են պատճառ դառնալ զանգվածային սովի կամ մարդասիրական օգնությունից զրկվելուն, խստիվ արգելված են միջազգային իրավունքով և կարող են հանդիսանալ պատերազմական կամ մարդկության դեմ հանցագործություններ»,- նշում է Փայլանը:

Նա նկատում է՝ չնայած Բաքվի պնդումներին, որ միջանցքը արգելափակված չէ և չկան տեղաշարժի խոչընդոտներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակիցների ճնշող մեծամասնությունը բացահայտ կոչ արեց Բաքվին անհապաղ վերաբացել միջանցքը։ Սա նշանակալից է, քանի որ Ադրբեջանը չի կարող առանց հետևանքների անտեսել Անվտանգության խորհրդի հստակ կոչը, գտնում է նա:

«Ադրբեջանի պարտավորությունն է կատարել իր ստանձնած հանձնառությունները, իսկ միջազգային հանրության պարտականությունն է ամեն կերպ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դրանք կատարելու համար»,- ասում է Փայլանը:

Մարկ Բերհենդտն էլ ևս ընդգծում է միջազգային արձագանքի և ճնշման կարևորությունը՝ այս հարցում արձանագրելով որոշակի դրական միտումներ: Այսօր ականատես ենք ավելի շատ մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին Լաչինի միջանցքի վերաբացման մասին, ասում է նա՝ շեշտելով՝ դա կարևոր նախապայման է այս համատեքստում ցանկացած դրական տեղաշարժի համար:

Միջանցքի վերաբացման կոչերին միացել է նաև Human Rights Watch կազմակերպությունը, որի կարծիքով՝ միջանցքը և դրա շրջակայքը վերահսկող Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահները պետք է այստեղ ապահովեն մարդասիրական օգնությամբ մեքենաների անցումը և ազատ տեղաշարժը: Անկախ նրանից, թե ադրբեջանցի ցուցարարներն ունեն իրական բնապահպանական մտահոգություններ, թե այլ դժգոհություններ, բողոքի ակցիան չպետք է զրկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հիմնարար ծառայություններից օգտվելու, ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքից, պնդում է Human Rights Watch-ը: