ԱՄՆ-ը 60 մլն դոլար օգնություն կհատկացնի ՀՀ-ին, ևս 2 մլն՝ Արցախին
Տնտեսություն
24.12.2022 | 10:33ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի օրինագիծը, ըստ որի՝ 60 միլիոն դոլարի աննախադեպ տնտեսական օգնություն է տրամադրվում Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար
«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է 60 միլիոն դոլարի աննախադեպ տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է Փալոնեն։