Անի համայնքի ծրագրային փաստաթղթերում խախտումներ են արձանագրվել

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Անիի համայնքապետարանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզային իշխանության ներկայացուցիչների, Անի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարիբեկյանի և աշխատակիցների մասնակցությամբ։

Ma8zpeորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի անխափան կենսագործունեությունն ապահովելուն, համայնքապետարանի նորմալ աշխատանքին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել աշխատակազմի համալրմանն ու անհրաժեշտ կադրերով համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումները լրացնելուն առնչվող հարցերի։

Նազելի Բաղդասարյանը հատկապես կարևորել է սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը՝ ընդգծելով այն փաստը, որ ցուցանիշներով Անին այսօրվա տվյալներով ամենավերջին հորիզոնականում է․

«Սեփական եկամուտների հավաքագրումը կարևոր աշխատանք է, այստեղ պետք է լինել առավել հետևողական։ Անիի ցուցանիշները ամենացածրն են, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ եկամուտների հավաքագրում ամենաշատը համայնքին է պետք և այդ գումարները համայնքային կարիքների լուծմանն են ուղղվելու»։

Անի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարիբեկյանը մարզպետին զեկուցել է, որ համայնքի ծրագրային փաստաթղթերում խախտումներ ու բացթողումներ են արձանագրվել, որոնց ուսումնասիրություններն ամբողջացնելուց հետո կուղարկվեն իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական ստանալու նպատակով։

Քննարկվել են համայնքի զարգացմանը միտված սոցիալական ու տնտեսական մի շարք նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։