Լաչինը 11 օր է՝ փակ է․ Փաշինյանն ուղիղ քննադատեց նաև ՌԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված: Նկատվում է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ․ այսօր Կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բաժանված մնալ՝ ակամայից հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Նա հերթական անգամ շեշտեց՝ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Փաշինյանի ուղիղ մեղադրանքին, որ նոյեբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չի կատարում նաև խաղաղապահ զորախումբը, արդեն արձագանքել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից։ Եվ չնայած նրան, որ արդեն 11 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը փակ է, կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պնդում է, թե իրենց առաքելությունը ռուս խաղաղապահները, մեջբերում եմ՝ «լավ են կատարում»։

Ինչո՞ւ Ռուսաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է՝ իշխանությունը հարցը թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային բարձրացրել է։

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում նաև շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Իշխանության հայտարարություններին ի պատասխան, թե Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործելու երաշխավորը Ռուսաստանն է, ԱԺ «Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրել է նաև Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև տեղեկացրեց՝ Ադրբեջանին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց առաջարկները և սպասում են արձագանքին։ Ավելի ուշ Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելեց՝ եթե Բաքվի համար Երևանի առաջարկներն ընդունելի լինեն, ապա պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ հնարավոր կլինի։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել վաղը Մոսկվայում նախատեսվող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան