Ինչ է ենթադրում ՄԻԵԴ որոշումը․ մանրամասնում է Եղիշե Կիրակոսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՄԻԵԴ-ը փաստացի բավարարել է Հայաստանի խնդրանքը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով նախօրեին ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, որով ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

«Մենք հնարավոր մաքսիմալ պահանջ էինք դրել ՄԻԵԴ-ի առջև՝ ապաշրջակել, սակայն դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ․ դատարանն ունի հստակ շրջանակներ իրավական տեսանկյունից այսպիսի միջոցներ կիրառելիս։

Մեր դիմումի մեջ շեշտադրումներ արվել էին հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև անօթևան մնացած և կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների տրամաբանության տակ: Երկրորդ հոդվածը կյանքի իրավունքն է, երրորդ հոդվածը դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքի նորմն է: ՄԻԵԴ-ը այս իրավիճակը պետք է կապի այդ երկու իրավունքների հետ, բացառիկ դեպքերում նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին կարող է խոսք լինել, որը 8-րդ հոդվածն է: Դատարանը պետք է այդ կապը տեսնի, որ իրավիճակն այնպիսին է, որ շարունակվելը կարող է անդառնալի վնաս հասցնի այս երկու հոդվածներով պաշտպանվող արժեքներին․․․»,- նշեց Կիրակոսյանը։

Նա նաև կարևորեց այն, որ դատարանը հղում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով Ադրբեջանը ստանձնել էր պարտավորություն երաշխավորել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անվտանգ տեղափոխումը:

Եղիշե Կիրակոսյանը, մանրամասնելով, թե ինչ է ենթադրում ՄԻԵԴ որոշումը, նշեց․ «Սա նշանակում է, որ Ադրբեջանը պարտավորվում է ապահովել անվտանգ տեղաշարժն առաջին հերթին առողջական խնդիրներ ունեցող, երկրորդ հերթին այն մարդկանց համար, որոնք մնացել են ճանապարհին՝ առանց օթևանի, առանց ապրուստի, այսինքն՝ արցախում են մնացել կամ Հայաստանից Արցախ ճանապարհին»։