Հայտարարագիր չներկայացնելու համար մինչև 100 հազար դրամ տուգանք կսահմանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը:

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ 2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:

2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր կներկայացնեն վարձու աշխատող համարված այն քաղաքացիները, որոնք տարվա ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ են ստացել:

2025 թ. հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար հայտարարագիր կներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները:

Փոխնախարարի հավաստմամբ՝ առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած փոփոխությունների հիմքում հարցի վերաբերյալ աշխատանքային մի շարք քննարկումների և խորհրդարանական լսումների ժամանակ կատարված բանավոր և գրավոր առաջարկություններն են: Հստակեցվել են որոշակի դրույթներ: Համակարգի ներդրման 3-րդ փուլում միայն հայտարարագիր կներկայացնեն նոտարներն ու ՀՀ ռեզիդենտ համարվող բոլոր քաղաքացիները, ինչպես նաև դրսից եկամուտներ ստացողները: Անչափաս անձինք ընդհանրապես չեն ներկայացնի հայտարարագիր:

Արման Պողոսյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում ներդրվել է պատասխանատվության նախազգուշացման ինստիտուտ: Նվազեցվել է հայտարարագիր չլրացնելու համար նախատեսված տուգանքի չափը. այն կկազմի 50 հազար դրամ: Իսկ շարունակական խախտում թույլ տվողների տուգանքի չափը 100 հազար դրամ է: Ըստ նրա՝ ծախսերն ու գույքը չեն հայտարարագրվի, միայն եկամուտներն են ենթակա հայտարարագրման: Նոր փոփոխությամբ հաշվետու տարվա մասին հայտարարագիր պետք է ներկայացվի ոչ թե մինչև ապրիլի 20-ը, այլ մինչև մայիսի 1-ը:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով հայտարարագիր ներկայացնելու համար բոլոր քաղաքացիները պատշաճ կծանուցվեն․ «Առանց իրազեկվածության որևէ մեկը չի ենթարկվի պատասխանատվության»։

Մանրամասները՝ տեսանյութում։