Միջին աշխատավարձն աճել է 20%-ով. Վահան Քերոբյան
Տնտեսություն
21.12.2022 | 22:082022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551֊ով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Միջին աշխատավարձը կազմել է 265հզ դրամ` անցած տարվա 220հզի համեմատ` ավելի քան 20% աճ։