Մարդկանց հողերը ճանաչել են գերակա շահ ու վճարել չնչին կոպեկներ․ Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները ճանապարհներ կփակեն

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ վաղ առավոտից,  Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները կրկին վերսկսել են բողոքի ակցիան, որը դադարեցրել էին 10 օր առաջ։

Համայնքի բնակիչները պահանջում են «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունից աշխատանքի ընդունել իրենց, քանի որ 10 տարի առաջ այդ ընկերության համար գերակա շահ են  ճանաչվել իրենց պատկանող հողերը, դրա դիմաց վճարվել է չնչին գումար՝ փոխարենը համայնքի  բնակիչներին վստահեցրել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում կունենան մշտական աշխատանք։

Factor.am-ի հետ զրույցում Շնող համայնքի ավագանու անդամ Արտակ Բայրամյանը նշեց, որ համայնքի ղեկավարն այսօր հանդիպել է բողոքի ակցիա անող  բնակիչների հետ, փորձել են երկխոսել և խնդրի լուծման ինչ-որ ուղիներ գտնել:

«Համայնքի բնակիչներից տարիներ առաջ իրենց հողերը վերցրել են, մարդկանց հողերը ճանաչել են գերակա շահ ու վճարել չնչին կոպեկներ, վստահեցրել, որ կունենան աշխատանք, սակայն նրանց հիմա ազատել են աշխատանքից,  և հանքում աշխատում են մարզի այլ համայնքի աշխատակիցներ, բայց չէ՞ որ մեր համայնքի բնակիչների հողերն են վերցրել՝ նրանց զրկելով այդ հողերը մշակելու և իրենց սոցիալական խնդիրները լուծելու հնարավորությունից։ Մարդիկ վերցրել են նաև վարկեր և հիմա կանգնած են շատ ծանր խնդրի առաջ, ուստի, թեև այսօր համայնքի ղեկավարը հանդիպել է նրանց հետ, սակայն բնակիչները անդրդվելի են և պայքարը շարունակելու են։ Նրանց վերջին հույսը ճանապարհ փակելն է, փորձելու են այդ եղանակով պաշտոնյաների ուշադրությունը սևեռել իրենց խնդրի վրա»,- ասաց ավագանու անդամը։ 

Հարցին՝ խնդրին արձագանքե՞լ են Կառավարությունից և մարզպետարանից, Արտակ Բայրամյանը պատասխանեց․ «Մինչ այս պահը մարզպետարանից որևէ արձագանք չենք ստացել, իսկ ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա համայնքի բնակիչներն այդ հարցով անպայման կդիմեն նաև նրանց»։

Արտակ Բայրամյանը նաև նկատեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների բարձրացրած խնդիրներին ևս չեն արձագանքել, միայն նշել են, որ Թեղուտ  և Շնող համայնքի բնակիչների փոխարեն այլ համայնքներից են աշխատողներ պահում, քանի որ նրանք ունեն մասնագիտական որակավորում։