Նախաձեռնության նպատակը միջազգային հանրության վրա ազդելն է. Արտեմ Վալտեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

Հայտնի հայ դերասաններ ու մշակութային մի խումբ գործիչներ  և նրանց միացած մտահոգ քաղաքացիները ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխարհից բացել Լաչինի միջանցքը։ Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնում են դեպի դեսպանատներ, այնուհետև պետք է գնան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

Բողոքի ակցիան քաղաքական չէ։ Ակցիայի նախաձեռնողներն են արցախցի երգիչներ Արտեմ Վալտերը և Լյոկան:

«Բացել «կյանքի ճանապարհը», «Արցախ» վանկարկում են ակցիայի մասնակիցները։

«Նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է խնդրի մասին, միջազգային հանրության վրա ազդելն է, որպեսզի հումանիտար աղետը կանխվի, բացվի կյանքի ճանապարհը, ինչպես նաև բլոկադայի մեջ հայտնված 120 հազար արցախցիներին այս կերպ ցույց տալը, որ իրենք մենակ չեն, մենք բոլորս իրենց հետ ենք»,- այս մասին FactorTV-ի հետ զրույցում ասաց Արտեմ Վալտերը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղքացիներ բնապահպանների անվան տակ փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։

Փակ ճանապարհի հետևանքով Արցախում կենսական նշանակության լրջագույն խնդիրներ են առաջացել։ Հայաստանից Արցախ չեն հասնում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Վտանգված է առողջական խնդիրներ ունեցող մի խումբ արցախցիների՝ այդ թվում՝ երեխաների կյանքը։

Մանրամասն՝ տեսանյութում։